09:59:07 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 2021 թվականին Հայաստանում կաղամբը թանկացել է 201,2 %-ով

    15:15 12 Հունվար 2022

    ՀՀ վիճակագրական կոմիտեի (ՎԿ) տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ 2021 թվականին հանրապետությունում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 8.0%-ով:

    Ըստ ՎԿ-ի՝ 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 43.3% և 50.4% գնաճ:

    Հաղորդագրության մեջ ասվում է, որ հանրապետությունում մատուցված ծառայությունները թանկացել են 1.9%-ով:

    Վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է, որ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 6.5%-ով:

    «2021թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 485.1 դրամ, ինչը 6.5%-ով ցածր է 2020թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշից (518.9 դրամ)»,-ասվում է ամփոփված վիճակագրական հաշվետվության մեջ:

    Հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն 2021թ.դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է նաև սպառողական գների 7.7% գնաճ:

    Ըստ ներկայացված աղյուսակի՝ նախորդ տարի կաղամբի գինն աճել է 201,2 %-ով, կարտոֆիլինը՝ 76.1%-ով, գազարինը՝ 66.4%-ով, խաղողինը՝  24%-ով:

    Մրգերի և բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել են նաև գների նվազման դեպքեր, մասնավորապես՝ խնձորի գինը նվազել է 16.8 %-ով, նարնջինը՝ 10%-ով, նուռը՝ 3.4 %-ով, իսկ պղպեղը՝ 8.4 %-ով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս