15:11:35 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գնաճը Հայաստանում շարունակվում է. Որքա՞ն է թանկացել է կաթնամթերքը, պանիրը, ձուն, բանջարեղենն ու բենզինը

    22:25 3 Դեկտեմբեր 2021

    Գնաճը Հայաստանում շարունակում է արագանալ: Երկրում 12-ամսյա գնաճը կազմել է 9.6%։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցից։ Վերջին եռամսյակում հանրապետությունում գրեթե ոչ մի ապրանքատեսակ կամ ծառայություն չի էժանացել, հակառակը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ թանկացել են:

    Ըստ խոշորացված ապրանքախմբերի՝ գնաճը շարունակում է ակտիվ մնալ սննդի ոլորտում։
    2021թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.9% գնաճ։ Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ 4.8% և 16.4% գնաճերը:

    Բանջարեղենի ապրանքախմբում նախորդ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է 63.5% գնաճ: Հատկապես նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ զգալի աճել է կարտոֆիլի, սնկի, գազարի, կանաչ լոբու, կանաչ սոխի գները։

    Միրգը այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա համեմատ թանկացել է 3.3%-ով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ` 4.8%-ով։ Այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 11.35%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.9 տոկոսային կետով:

    Կաթնամթերքը, պանիրն ու ձուն նախորդ տարվա նոյեմբերի համեմատ թանկացել է 13.3%-ով:

    Ձուն այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա համեմատ թանկացել է 26.2%, պանիրը՝ 11.1%-ով, մսամթերքը՝ 8.0%, յուղերն ու ճարպերը՝ 21.1%, շաքարավազը՝ 20.6%-ով։

    Նախորդ տարվա համեմատ ոչ պարենային ապրանքները թանկացել են 9.9%-ով։

    Այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3.2% և 3.1%-ով։

    Նախորդ տարվա նոյեմբերի սկզբի համեմատ բենզինը թանկացել է 48.1%, իսկ դիզելային վառելիքը՝ 53.1%։

    Վիճակագրական կոմիտեն ոչ պարենային ապրանքների ցանկում առանձնացնում է նաև հագուստն ու կոշիկը, որոնք այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել են 12.1%-ով։

    Տնային գործածության առարկաները և կենցաղային տեխնիկան թանկացել են 8.7, տրանսպորտը՝ 8,5 տոկոս։

    Առողջապահության ծառայությունները թանկացել են 4.5%-ով, ռեստորանների և հյուրանոցների սակագները՝ 4.7 %-ով և այլն։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս