- «Չինաստանը աջակցում է հակամարտությունների խաղաղ լուծման Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին»․ Sputnik
- «Եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի, վատ կլինի ողջ տարածաշրջանի համար»․ Ալիև
- Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, երկրի համար բացարձակ ռեկորդ է․ Քերոբյան
- Խոշոր ավտովթար-վրաերթ` Շիրակում. կան վիրավորներ, ժամանել են դատախազները. Shamshyan
- Կանադան խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակությունը
- Ո՞ւմ հրամանով է ռմբակոծվել Գյանջան. Սամվել Բաբայանի ցուցմունքը. մաս 2. «Հրապարակ»
- ՀՀ տարածքում կա փակ ճանապարհ, Լարսը ևս փակ է բեռնատարների համար
- Վայոց Ձորը որբացավ. «Հրապարակ»
- 70 հազար դոլար արժողությամբ ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար. «Հրապարակ»
- Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»
Ունենք ՄԵԿ հոգուց կազմված իշխանություն. Վահե Հովհաննիսյան
10:48 25 Նոյեմբեր 2022Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը, շարունակելով «Հայկական օրակարգ. հինգ քայլ՝ իրավիճակը փոխելու համար» հոդվածը, գրում է.
Ունենք ՄԵԿ հոգուց կազմված իշխանություն և բազմաթիվ գրագետ ու պարկեշտ մարդկանցից կազմված, բայց` սպառված ձևաչափերով ընդդիմություն։ Հետևաբար, ՄԵԿ հոգին հաղթում է։
Սա բացառիկ ռիսկային վիճակ է, որը ստեղծում է համատարած անորոշության և հուսալքության մթնոլորտ ու նոր աղետի նախաշեմ։
Խորհրդարանական կառավարման պայմաններում ցանկացած ընդդիմության օրակարգում է արտահերթ ընտրությունը։ Արտահերթ ընտրութան «սպառնալիքը» իշխանության զսպաշապիկն է, ամենազսպող գործիքն է իշխանության գլխին։
Այսօր Հայաստանում ընդդիմության ձևաչափերը ոչ միայն պատրաստ չեն արտահերթ ընտրությունների, այլև՝ ակնհայտորեն չեն ուզում, խուսափում են։ Սա անոմալիա է։
Նման վիճակը է´լ ավելի անբռնազբոս է դարձնում ՄԵԿ հոգուն, որը շատ լավ է հասկանում այս նրբությունը։ Ընդդիմադիր ձևաչափերը հոգեբանական նախաձեռնությունը տվել են ՄԵԿ հոգուն։
Եթե այսքանից հետո, տարբեր փուլերով պայքարից հետո ընդդիմադիր ձևաչափերը պատրաստ չեն ընտրություններին, ավելին՝ խուսափում են դրանից, ապա դա ուղիղ ազդակ է, որ առկա են էական սխալներ, և այս ձևաչափերն այլևս կենսունակ չեն։
Նոր ընդդիմադիր ձևաչափեր, և իհարկե՝ դիմադրություն
Ընդդիմության մարդկային, որակական, մասնագիտական ռեսուրսը շատ մեծ է։ Շատ ավելի մեծ է պոտենցիալը՝ նոր դեմքերով ու նոր հանրային շրջանակներով ուժեղանալու և վճռորոշ միավոր դառնալու համար։
Բայց առանց նոր ձևաչափերի՝ ժողովրդին արթնացնելու խնդիրը չի լուծվելու։
Ընդդիմության ընկալումը պետք է փոխվի. բոլոր նրանք, ովքեր գիտակցում են, որ կանգնած ենք նոր աղետի շեմին և պետականության կորստի շեմին, նրանք բոլորն ընդդիմություն են։
Այսօր չկա այդ ահռելի ռեսուրսի ինտեգրված աշխատանքի մեխանիզմը։ Այսօրվա ձևաչափերը քաղաքական ռուդիմենտներ են՝ ստեղծված այլ իրավիճակում, այլ նպատակներով։
Ընդդիմադիր դաշտի վերափոխումներով պետք է լուծվեն մի քանի հստակ խնդիրներ։
Խնդիր առաջին.
Բացել դռները լայն շերտերի համար, կարող անհատների, մտահոգ մարդկանց, ակտիվ շրջանակների ու համակիրների առաջ։ Ընդդիմության այսօրվա «հոմոֆոբ» փակ ձևաչափերն են իշխանության լկտիության պատճառը։
Խնդիր երկրորդ.
Ընդդիմադիր նոր ձևաչափերը պետք է շատ արագ լուծեն արտահերթ ընտրություններին պատրաստ լինելու խնդիրը։ Մի քանի ամսում թե´ իշխանության, թե´ բոլոր այլ էլիտաների համար պետք է պարզ դառնա, որ ընդդիմությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների, չի վախենում, չի խուսափում դրանցից։
Սա դեռ չի նշանակում, որ արտահերթ ընտրություններ կլինեն, բայց սա էապես կփոխի մթնոլորտը երկրում։ Սա կհանգեցնի նրան, որ իշխանության որակը տեսանելիորեն կփոխվի՝ կդառնա ավելի զգուշավոր, ավելի զուսպ։ Իշխանությունը հենց զգաց արտահերթ ընտրությունների ռիսկը, կդառնա ավելի կաշկանդված՝ թե´ բանակցություններում, թե´ ներքին կյանում։ Ավելի երկար կմտածի՝ «անոնսով» քրեական գործեր հարուցելիս, պատգամավորներին մանդատից զրկելու՝ անոնսվող սպառնալիքներից, պատվերով քրեական գործեր հարուցելիս, և ընդհանրապես՝ ավել-պակաս խոսելուց առաջ։
Խնդիր երրորդ.
Պետք է սկսվի մեծ փաստաթղթի մշակում՝ «Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը» պայմանական անունով։ Այն պետք է ներառի բոլոր հարցերը՝ ասել է թե՝ ընդդիմությունը սկսում է աշխատել, ոչ թե «Մեր» օրակարգով, այլ՝ քաղաքացու։ Անվտանգություն, Արցախ, արտաքին քաղաքականություն, ներքին բարեփոխումներ, տնտեսություն, սփյուռք, մարզերի զարգացում, բիզնես և այլն, և այլն։ Քաղաքացուն հուզող և պետության համար կարևոր բոլոր հարցերը պետք է ներառված լինեն։
Խնդիր չորրորդ.
Փաստաթղթի մշակումն ինքը հենց քաղաքական-հանրային պրոցես է, որում պետք է ներգրավվեն բազմաթիվ ոլորտային մասնագետներ՝ իրենց շրջանակներում, երկրի սահմաններում և երկրից դուրս հեղինակություն վայելող մարդիկ։ Փաստաթղթի մշակումը պետք է ուղեկցվի փակ և հրապարակային քննարկումներով, որոնց մասնակից պետք է դառնան հանրային տարբեր շերտեր, և ի վերջո՝ ողջ հասարակությունը։ Լայն մասնակցային պրոցեսը և միասնական ապագայի քննարկումները, բանավեճը ամենահուժկու քաղաքական պրոցեսն է, միջընտրազանգվածային երկխոսությունը, որի դեմ իշխանությունը լինելու է անուժ։
Խնդիր հինգերորդ.
Միասնական տեղեկատվական կենտրոն. 100 խելոք անհատի հնչեցրած մտքերը կաթիլ են, եթե դրանք մնում են անհատական կարծիքի մակարդակում։ Միասնական միավորի անունից և միասնական գործունեության շրջանակներում հնչեցված՝ 100 խելոք անհատի մտքերն արդեն 9-րդ ալիք է, որը կփոխի առկա տրամադրությունները, անօգնական հոտային վիճակում գտնվող հասարակությունից կսարքի մոտիվացված, պայքարող հասարակություն։
Կարվի՞ արդյոք այս ամենը
Հինգ քայլ՝ գրագետ տեխնոլոգիական լուծումներով, և կունենանք լրիվ այլ վիճակ։ Կունենանք նոր տրամադրություններ մեր երկրում՝ նոր լուծումների հնարավորություններով։ Մենք պետք է դուրս գանք այսօրվա մանր, բամբասանքային, «մանդատա-օրակարգային» պատկերացումներից։ Կգնա՞նք այս ճանապարհով, դժվար է ասել, որովհետև լինելու է մեծ դիմադրություն։ Ընդ որում իշխանությունն այդտեղ ոչ մի կապ չունի։
Մեծ հաշվով, կա երկու ճանապարհ. կա´մ գնալ էական փոփոխությունների, կա´մ ազգովի սպասել նոր աղետի։ Վերջինը հենց այն է, ինչ այսօր անում ենք»։
Լրահոս
- «Չինաստանը աջակցում է հակամարտությունների խաղաղ լուծման Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին»․ Sputnik 12:18 9 Դեկտեմբեր 2023
- «Եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի, վատ կլինի ողջ տարածաշրջանի համար»․ Ալիև 12:07 9 Դեկտեմբեր 2023
- Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, երկրի համար բացարձակ ռեկորդ է․ Քերոբյան 11:56 9 Դեկտեմբեր 2023
- Խոշոր ավտովթար-վրաերթ` Շիրակում. կան վիրավորներ, ժամանել են դատախազները. Shamshyan 11:45 9 Դեկտեմբեր 2023
- Կանադան խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակությունը 11:34 9 Դեկտեմբեր 2023
- Ո՞ւմ հրամանով է ռմբակոծվել Գյանջան. Սամվել Բաբայանի ցուցմունքը. մաս 2. «Հրապարակ» 11:23 9 Դեկտեմբեր 2023
- ՀՀ տարածքում կա փակ ճանապարհ, Լարսը ևս փակ է բեռնատարների համար 11:12 9 Դեկտեմբեր 2023
- Վայոց Ձորը որբացավ. «Հրապարակ» 11:00 9 Դեկտեմբեր 2023
- 70 հազար դոլար արժողությամբ ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար. «Հրապարակ» 10:47 9 Դեկտեմբեր 2023
- Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ» 10:35 9 Դեկտեմբեր 2023
- Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ. «Փաստ» 10:23 9 Դեկտեմբեր 2023
- Շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Դեֆանս Հաուզինգ»-ը ֆինանսական խնդիրներ ունի. «Ժողովուրդ» 10:12 9 Դեկտեմբեր 2023
- Ինչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Գուրգեն Արսենյանի մասով. «Ժողովուրդ» 10:00 9 Դեկտեմբեր 2023
- Աշխատանքից կազատվի ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցը, այլ նաև տնօրենը. «Փաստ» 09:49 9 Դեկտեմբեր 2023
- Ալավերդու նորընտիր համայնքապետը գաղտագողի երդվել է. «Հրապարակ» 09:39 9 Դեկտեմբեր 2023
- «Հաղթանակ» զբոսայգու սեփականատիրոջ որդին քրոջն ու եղբորը զրկում է ժառանգությունից. «Ժողովուրդ» 09:28 9 Դեկտեմբեր 2023
- Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում. «Փաստ» 09:17 9 Դեկտեմբեր 2023
- Դրամատիկ ընտրություն. ինչու ընդդիմությունը չընտրեց իր թեկնածուին. «Հրապարակ» 09:06 9 Դեկտեմբեր 2023
- Դահուկային համալիրն առանց փորձաքննության արդեն «խժռել է» 6 հա անտառ․ «Հետք» 23:58 8 Դեկտեմբեր 2023
- Փաշինյանը իր գլխավոր խորհրդականին արձակուրդ է ուղարկում 23:48 8 Դեկտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
12:07 9 Դեկտեմբեր 2023 «Եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի, վատ կլինի ողջ տարածաշրջանի համար»․ Ալիև «Եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի, վատ կլինի ողջ տարածաշրջանի համար»․ Ալիև
-
11:23 9 Դեկտեմբեր 2023 Ո՞ւմ հրամանով է ռմբակոծվել Գյանջան. Սամվել Բաբայանի ցուցմունքը. մաս 2. «Հրապարակ» Ո՞ւմ հրամանով է ռմբակոծվել Գյանջան. Սամվել Բաբայանի ցուցմունքը. մաս 2. «Հրապարակ»
-
11:00 9 Դեկտեմբեր 2023 Վայոց Ձորը որբացավ. «Հրապարակ» Վայոց Ձորը որբացավ. «Հրապարակ»
Տնտեսություն
-
11:56 9 Դեկտեմբեր 2023 Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, երկրի համար բացարձակ ռեկորդ է․ Քերոբյան Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, երկրի համար բացարձակ ռեկորդ է․ Քերոբյան
-
20:10 8 Դեկտեմբեր 2023 Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին
-
19:12 8 Դեկտեմբեր 2023 «Գյուղատնտեսության ոլորտը մասնագիտական կրթության առումով մեր գերակա ուղղություններից է». Արաքսիա Սվաջյան «Գյուղատնտեսության ոլորտը մասնագիտական կրթության առումով մեր գերակա ուղղություններից է». Արաքսիա Սվաջյան
Հասարակություն
-
12:42 9 Դեկտեմբեր 2023 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ
-
12:18 9 Դեկտեմբեր 2023 «Չինաստանը աջակցում է հակամարտությունների խաղաղ լուծման Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին»․ Sputnik «Չինաստանը աջակցում է հակամարտությունների խաղաղ լուծման Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին»․ Sputnik
-
11:45 9 Դեկտեմբեր 2023 Խոշոր ավտովթար-վրաերթ` Շիրակում. կան վիրավորներ, ժամանել են դատախազները. Shamshyan Խոշոր ավտովթար-վրաերթ` Շիրակում. կան վիրավորներ, ժամանել են դատախազները. Shamshyan