16:00:36 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ֊ում ծառերի վրա դոլար չի աճում

    19:24 17 Օգոստոս 2022

    Որպես ԱՄՆ֊ում միքանի անգամ եղած մարդ ուզում եմ պաշտոնապես հայտարարել` ԱՄՆ֊ում ծառերի վրա դոլար չի աճում։

    Անձամբ ստուգել եմ։

    Հայաստանում փող աշխատելը ավելի հեշտ է քան ԱՄՆ֊ում։

    Մանավանդ անօրինական ճանապարհով ԱՄՆ գնացողները, այնտեղ հիմնականում 2֊3 անգամ ավելի վատ կյանքով են ապրում քան Հայաստանում։

    Օրական 10֊12 ժամա կտարում են ֆիզիկական ծանր, հաճախ ստորացուցիչ աշխատանք։

    4֊5 հոգով ապրում են 30 քառակուսի մետր մակերեսով տներում։

    Ես Գլենդելանոցում ապրող տասնյակ շատ մտերիմ ու շատ կայացած ընկերներ ունեմ, որոնք ինձ այնտեղ առանձին երկհարկանի սեփական տուն են տալիս, լավ մեքենաներ, ամեն օր հյուրասիրում են լավագույն ռեստորաններում, բայց նույնիսկ այդ պայմաններով ապրելու դեպքում, 10֊15 օր հետո սկսում եմ երազել Հայաստան վերադառնալու մասին։

    ԱՄՆ֊ն շատ գեղեցիկ, տաք ու լուսավոր երկիր է, հաստատ արժե, որպես տուրիստ գնալ տեսնել, բայց Հայը պիտի Հայաստանում ապրի։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ