18:35:33 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նոր միջանցքի պահպանությունն իրականացնելու են խաղաղապահները. ԱՀ նախագահը՝ զոհված եւ անհայտ կորած զինվորների հարազատներին

    16:25 15 Օգոստոս 2022

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների:  

    Քննարկվել են միության գործուներությանն առնչվող հարցեր, ընդգծվել է պետական համապատասխան կառույցների հետ համատեղ աշխատանքի կարեւորությունը՝ բարձրացված հարցերի իրավական կարգավորումների հստակեցման նպատակով:

    Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաեւ շփման գծում վերջին սրացումներին եւ Արցախի Հանրապետություն - Հայաստանի Հանրապետություն  այլընտրանքային ճանապարհի խնդրին, նշելով, որ խոսքը նոր միջանցքի մասին է, որի պահպանությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իրականացնելու են Արցախում տեղակայված  ՌԴ խաղաղապահները:

    Հանդիպմանը նախագահ Հարությունյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի եւս:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս