10:51:55 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չինաստանում խոստովանել են «Ս-400»-ի առավելությունն ամերիկյան մրցակիցների նկատմամբ

    00:10 25 Նոյեմբեր 2021

    Ռուսական «Տրիումֆ» «Ս-400» զենիթահրթիռային համակարգը գերազանցում է ամերիկյան THAAD հակահրթիռային համակարգին, որն ունակ է թիրախներ խոցել մթնոլորտի վերին շերտերում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով չինական Sina պորտալը։

    «Եթե դրանք իսկապես համեմատել միմյանց հետ, ապա կհաղթի «Ս-400»-ը»,- վստահ է հոդվածի հեղինակը։

    Նրա կարծիքով` ռուսական համակարգի գործառույթներն ավելի լայն են, քան ամերիկյան մրցակցինը։ Այդպես, «Ս-400»-ն ունակ է խոցել ոչ միայն հրթիռները, այլեւ պոտենցիալ թշնամու ավիացիան։

    «Ընդհանուր ֆունկցիոնալության առումով ռուսական «Ս-400»-ն ավելի շատ նման է ունիվերսալ համալիրի։ Ուստի, չնայած այն հանգամանքին, որ միջին եւ մեծ հեռավորությունների վրա որսման համար օգտագործվում է բեկորային մեթոդը, որն այդքան էլ հզոր չէ, որքան ամերիկյան THAAD-ի կինետիկ որսումը, դրա առավելությունն այն է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգն ունակ է բազմաֆունկցիոնալ առաջադրանքներ կատարել»,- հավելել է հեղինակը:

    «Տրիումֆ» «Ս-400»-ը նոր սերնդի մեծ եւ միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգ է։ Նախատեսված է ռազմավարական եւ մարտավարական ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, հիպերձայնային թիրախների եւ օդային հարձակման այլ զինատեսակների խոցման համար ռադիոէլեկտրոնային եւ այլ տեսակի հակաքայլերի պայմաններում:

    THAAD-ը (Terminal High Atitude Area Defense) ամերիկյան հակահրթիռային համակարգ է, որը նախատեսված է միջին հեռահարության հրթիռներ որսալու համար։ Արտադրողը Lockheed Martin-ն է։ Համալիրը ծառայում է ամերիկյան բանակին 2008 թվականից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ