05:28:38 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինչու կառավարության անդամները չայցելեցին Եռաբլուր. Գրիգոր Մինասյանը խուսափեց հարցից. «ավելացնելու ոչինչ չունեմ»

    17:29 28 Սեպտեմբեր 2022

    «Այժմ ես իրականացնում եմ Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնավարումը։ Այս հարցի շուրջ այլ առաջարկ եւ քննարկում չի եղել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը։

    Լրագրողի հարցին, թե տեղեկությունները, որ Կարեն Անդրեասյանը նշանակվելու է ԲԴԽ նախագահ որքանո՞վ են ճիշտ՝ Մինասյանն արձագանքել է, որ պաշտոնապես հայտարարված է, որ ՔՊ խմբակցությունը առաջադրել է Կարեն Անդրեասյանի եւ տիկին Թումանյանցին ԲԴԽ անդամի պաշտոնում, իսկ քվեարկությունը լինելու է Ազգային ժողովում եւ արդյունքները պարզ կլինեն։

    Անդրադառնալով սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված անհամաչափ բռնությանը՝ Գ. Մինասյանը նշել է. «Շատ ցավում եմ տեղի ունեցածի համար եւ խոնարհվում զոհվածների ծնողների առաջ։ Իսկ ոստիկանությունում տեղի ունեցող ներքին քննությունից դեռ տեղյակ չեմ եւ ինչպես ասել էր Կարեն Անդրեասյանը՝ սպասենք արդյունքներին ու հետո կքննարկենք»։

    Լրագրողի հաջորդ հարցին՝ թե երեկ պատերազմի երկրորդ տարին էր, եւ կառավարությունից չայցելեցին «Եռաբլուր»՝ պատճառաբանելով զոհված զինծառայողների ծնողների ներկայությամբ, ինչպես է ինքը դրան վերաբերում՝ նախարարի պաշտոնակատարը հայտարարեց, որ ասելիքչ ունի՝ «ճիշտ չէ քննարկել գործընկերների որոշումը, ավելացնելու ոչինչ չունեմ»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս