18:28:34 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սուգը հավերժ է, եթե կան Նիկոլն ու իր խունտան

    23:30 16 Օգոստոս 2022

    Խոսքս վերաբերվում է էն մարդկանց, ովքեր սատարում են Նիկոլին և իր խունտային` 2018-ից սկսված խնդրում եմ ասել, թե ի՞նչ է փոխվել:

    Ասում էին, որ կոռուպցիա կա, պետք է արմատախիլ անեն, բայց հենց իրենք են մինչև կոկորդները թաղված կոռուպցիայի մեջ:

    Ասում էին, որ թալանը` կոպեկ առ կոպեկ պետք է ետ բերեն, բայց չորս տարի շարունակ չկա գեթ մեկ մարդ, ով թալանի համար դատապարտված լինի:

    Ասում էին, որ ներդրումներ պետք է լինի, բայց մինչ օրս ոչ մի էական ներդրում չի եղել: Բացի մեկից` Թուրքիայից ու Ադրբեջանից միլիոնավոր դոլարներ են մտել Հայաստան, ավելի ճիշտ ՔՊ-ի գրպանը:

    Ասում էին, որ սիրո և հանդուրժողականության հեղափոխություն են արել, բայց իրականում հակահայկական շարժմամբ` դատարկ դագաղներով եկան, բայց չորս տարվա մեջ հազարավորներին դրեցին էդ դագաղների մեջ:

    Խոսում էին, որ արժեքների հեղափոխություն են արել, բայց քաղաքացիներն ու քաղաքական ուժերը սկսեցին մեկը մյուսի հետ հայհոյանքով խոսել:

    Ի՞նչ են արել, այ Ձեր ցավը տանեմ, ի՞նչ, բացի ստելուց, սպանելուց, հանձնելուց, վաճառելուց: Ի՞նչ: Ես մի բան գիտեմ, որ սուգը հավերժ է, եթե կան Նիկոլն ու իր խունտան:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս