23:57:49 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ո՞վ կփոխարինի Արամ Վարդևանյանին խորհրդարանում

    15:21 25 Նոյեմբեր 2022

    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր հայտարարեց մանդատը վայր դնելու մասին:

    «Հայաստան» դաշինքի ցուցակի հաջորդ համարը Ռիմա Ղազարյանն է, ում հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել, որպեսզի պարզենք՝ վերցնելո՞ւ է մանդատը, թե՝ ոչ: Իսկ նրան հաջորդում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
    Վերջինս «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ մանդատը վերցնելու վերաբերյալ որոշում չունի.

    «Դեռ ժամանակ կա: Երբ որոշում կայացնելու ժամանակը գա, ես հայտարարությամբ հանդես կգամ»,-ասաց Մելքոնյանը:

    Հիշեցնենք, որ խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը չի բացառել, որ առաջիկայում էլի կլինեն պատգամավորներ, որոնք վայր կդնեն մանդատները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս