21:45:48 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանին խորհուրդ եմ տալիս դադարեցնել էժան մանիպուլյացիաները․ Արթուր Վանցեյան

    10:37 7 Հոկտեմբեր 2021

    «Նիկոլ Փաշինյանը կրկին խուսափեց պատասխանել կոնկրետ հարցին։ Նա այս անգամ էլ խուսափեց պատասխանատվությունից։ Ինչ վերաբերում է նրա հոգեհուզական դրսեւորման հետեւանքով արտաբերած հերթական անհեթեթությանը, ապա բազմիցս մեկնաբանել եմ, որ ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, իմ լիազորությունների շրջանակում, իսկապես, ապահովել եմ օպերատիվ կապ։ Այդ օպերատիվ կապը վերաբերել է բացառապես պետության անվտանգությանը, սահմանային դեպքերին եւ մարդկանց առողջությանն ու կյանքին։

    Մինչդեռ մամուլում հրապարակվել է քաղաքական հարցերով օպերատիվ կապ ապահովողի գոյության մասին, որը չի հերքվել։ Այսինքն՝ Ադրբեջանի ղեկավարության հետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հարցերով օպերատիվ կապով զբաղվել է մեկ այլ անձ։ Նիկոլ Փաշինյանին պետք է առանձնահատուկ հիշեցնեմ, որ իմ կողմից իրականացվող կապը կոնկրետ դեպքից հետո զգալի նվազել էր, որից հետո՝ ամբողջությամբ կասեցվել։ Փաշինյանին խորհուրդ եմ տալիս դադարեցնել էժան մանիպուլյացիաները, քանի որ ես, առնվազն, նրան մի քանի անգամ բացատրել եմ, որ հատուկ ծառայություններում գաղտնի տեղեկության հետ առնչություն ունեցած նախկին պաշտոնյաներն իրավունք չունեն բացահայտել ծառայության ընթացքում իրենց հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ