13:46:20 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վանեցյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպմանը խոսակցության թեման եղել է Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը

    20:25 18 Հունիս 2022

    Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսի հանդիպմանը խոսակցության հիմնական թեման եղել է Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերը։ Այս մասին 24News-ին ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

    Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 15-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ «Մտահոգությունները, որոնք պարոն Վանեցյանը նախկինում բարձրացրել է, ներկայացրել է նաեւ ԱՄՆ դեսպանին, վերահաստատելով իր դիրքորոշումը արցախյան հիմնահարցի հանգուցալուծման շուրջ, այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ընդունված սկզբունքնեըի և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի պահպանմամբ», - ասաց Հակոբյանը։

    Կուսակցության մամուլի խոսնակն ասաց, որ Լին Թրեյսին ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման մասով պաշտոնական հրավեր է փոխանցել ՊՈՒ ղեկավարին։ «Պարոն Վանեցյանն ասել է, որ կհանդիպի ընդդիմադիր խմբակցությունների ֆորմատով, եթե հնարավոր լինի», - ասաց Սոս Հակոբյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս