- Ռուսաստանի ռազմավարական պարտության վերաբերյալ ՆԱՏՕ-ի հույսերը չեն իրականանա․ Նարիշկին
- Փրկարարները Հրազդանում ավտոմեքենա են դուրս բերել ձյան արգելափակումից
- Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք
- Երուսաղեմում հայերի վրա հարձակումները իրականացրել են մի քանի ծայրահեղականներ, որոնք չեն ներկայացնում մեր հասարակությունը. Իսրայելի դեսպան
- Կոտայքի մարզում, Արմավիր, Ապարան, Աշտարակ քաղաքներում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
- Սարի Թաղում տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է Infiniti-ին բախվում 2 մեքենաների, կոտրում գազատարը
- Սպիտակի ակնաբուժական կենտրոնում ակնային խորացված հետազոտություններ և վիրահատություններ կարվեն
- ՀՀ նախագահը Հատուկ բանակային կորպուսում շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ է նշանակել
- ՀՀ նախագահը Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ է նշանակել
Էրդողանը գործի է դնում պահպանողականության խաղաքարտը գալիք ընտրությունների նախաշեմին
22:07 7 Դեկտեմբեր 2022Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ամրապնդել իր պահպանողական ընտրական բազան հաջորդ ամռանը կայանալիք ընտրությունների նախաշեմին՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով, որոնք կընդլայնեն հանրային վայրերում հիջաբ կրելու իրավունքը եւ կարգելեն միասեռ ամուսնությունները, գրում է Bloomberg-ը:
Այս քայլը նախատեսված է առաջին հերթին որպես քաղաքական հնարք, քանի որ իշխող կոալիցիան՝ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գլխավորությամբ, փոփոխությունները կատարելու համար բավարար ձայներ չունի: Եվ դրանց գործնական անհրաժեշտությունը չկա։
Եթե նույնիսկ փոփոխություններն իսկապես ստանան խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայները, դրանք միայն կամրապնդեն ստատուս քվոն սահմանադրության մեջ: Թուրքիայի քաղաքացիական օրենքը հատուկ չի արգելում միասեռ ամուսնությունները, սակայն ամուսնությունը սահմանում է որպես «տղամարդու եւ կնոջ» միջեւ համաձայնություն: Ավելին, ավելի քան մեկ տասնամյակ առաջ դպրոցներում եւ պետական հաստատություններում հիջաբ կրելու բոլոր սահմանափակումները հանվել են։
Սահմանադրությունը փոփոխելու համար իշխող դաշինքին անհրաժեշտ է 600 պատգամավորների երկու երրորդը կամ 360 ձայն, որ առաջարկը հանրաքվեի դրվի։ Էրդողանի կուսակցությունը եւ նրա գործընկերները զբաղեցնում են 335 տեղ, ինչը անհնարին է դարձնում հետագա քայլերն առանց ընդդիմության աջակցության։
Ընդդիմադիր դաշինքի անդամներն այժմ քննարկում են՝ ամբողջությամբ մերժե՞ն օրինագիծը, թե՞ կողմ քվեարկեն միայն հիջաբի մասին փոփոխությանը, որն ամենաշատ աջակցությունն ունի կուսակցությունների կողմից։ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կօգտվի երկու վիճելի հարցերի շուրջ ցանկացած տատանումից՝ իր քարոզարշավի ընթացքում մրցակիցների վրա հարձակվելու համար:
Գործող օրենքները սահմանադրության վերածելու գաղափարն առաջին անգամ ծագել է հոկտեմբերին այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացավ ներկայացնել օրինագիծ, որը կսահմանի հիջաբ կրելու ազատությունը։ Էրդողանը գաղափարն ավելի հեռուն տարավ՝ այն վերածելով սահմանադրական փոփոխության եւ միասեռ ամուսնություններն արգելող հոդված ավելացնելով։
Հաջորդ տարի կարեւոր ընտրությունների նախաշեմին Էրդողանը ամրապնդում է պահպանողականի իր համբավը՝ փորձելով գրավել ընտրողների ուշադրությունը: Քանի որ գնաճը վերջին 24 տարվա ամենաբարձր մակարդակում է, եւ տնտեսության նկատմամբ հասարակության դժգոհությունը դեռ աճում է, նրա պահպանողական-ազգայնական դաշինքն անում է ամեն ինչ, որպեսզի հաղթի ընդդիմության ոչ միահամուռ դաշինքին:
Լրահոս
- Ռուսաստանի ռազմավարական պարտության վերաբերյալ ՆԱՏՕ-ի հույսերը չեն իրականանա․ Նարիշկին 23:46 1 Փետրվար 2023
- Փրկարարները Հրազդանում ավտոմեքենա են դուրս բերել ձյան արգելափակումից 23:38 1 Փետրվար 2023
- Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք 23:26 1 Փետրվար 2023
- Երուսաղեմում հայերի վրա հարձակումները իրականացրել են մի քանի ծայրահեղականներ, որոնք չեն ներկայացնում մեր հասարակությունը. Իսրայելի դեսպան 23:15 1 Փետրվար 2023
- Կոտայքի մարզում, Արմավիր, Ապարան, Աշտարակ քաղաքներում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 23:03 1 Փետրվար 2023
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 22:51 1 Փետրվար 2023
- Սարի Թաղում տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է Infiniti-ին բախվում 2 մեքենաների, կոտրում գազատարը 22:40 1 Փետրվար 2023
- Սպիտակի ակնաբուժական կենտրոնում ակնային խորացված հետազոտություններ և վիրահատություններ կարվեն 22:29 1 Փետրվար 2023
- ՀՀ նախագահը Հատուկ բանակային կորպուսում շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ է նշանակել 22:18 1 Փետրվար 2023
- Հունվարին Գեղարքունիքի մարզում ծնվել է 184 երեխա՝ 95 տղա, 89 աղջիկ 22:07 1 Փետրվար 2023
- Սևանա լճի մակարդակը շարունակում է նվազել 21:56 1 Փետրվար 2023
- Շուրջ 50 հայկական բեռնատար կա Լարսում կանգնած. մաքսային կցորդ. armeniasputnik.am 21:45 1 Փետրվար 2023
- Անի Աթանեսյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 21:34 1 Փետրվար 2023
- Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Ղրղզստանում ՀՀ դեսպան 21:23 1 Փետրվար 2023
- Ռուսաստանը կպատասխանի ռուսական ակտիվներն առգրավելու Արեւմուտքի փորձերին. Զախարովա 21:12 1 Փետրվար 2023
- ՀՀ նախագահը Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ է նշանակել 21:03 1 Փետրվար 2023
- Հայաստանի ՊԵԿ-ը և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 21:01 1 Փետրվար 2023
- Արգիշտի Քյարամյանը խոսել է 44-օրյա պատերազմին վերաբերող քրեական վարույթներով քննության մասին 20:50 1 Փետրվար 2023
- Արմեն Գյոզալյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար 20:44 1 Փետրվար 2023
- Զորամաս կատարած այցի շրջանակներում Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների հետ 20:43 1 Փետրվար 2023
Փոխկապակցված նորություններ
-
23:46 1 Փետրվար 2023 Ռուսաստանի ռազմավարական պարտության վերաբերյալ ՆԱՏՕ-ի հույսերը չեն իրականանա․ Նարիշկին Ռուսաստանի ռազմավարական պարտության վերաբերյալ ՆԱՏՕ-ի հույսերը չեն իրականանա․ Նարիշկին
-
21:12 1 Փետրվար 2023 Ռուսաստանը կպատասխանի ռուսական ակտիվներն առգրավելու Արեւմուտքի փորձերին. Զախարովա Ռուսաստանը կպատասխանի ռուսական ակտիվներն առգրավելու Արեւմուտքի փորձերին. Զախարովա
-
19:41 1 Փետրվար 2023 Բրիտանիայում տեղի կունենա տասնամյակի խոշորագույն գործադուլը Բրիտանիայում տեղի կունենա տասնամյակի խոշորագույն գործադուլը
Տնտեսություն
-
18:30 1 Փետրվար 2023 Լավ է, որ «Մալաթիայի» աշխատակիցների համար եկել է այս օրը, ոչ թե «Սուրմալուի» պես օր․ Վահան Քերոբյան Լավ է, որ «Մալաթիայի» աշխատակիցների համար եկել է այս օրը, ոչ թե «Սուրմալուի» պես օր․ Վահան Քերոբյան
-
19:20 1 Փետրվար 2023 Հայտնի է՝ երբ կսկսվի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարումը Հայտնի է՝ երբ կսկսվի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարումը
-
19:00 1 Փետրվար 2023 Դոլարն ու եվրոն թանկացել են Դոլարն ու եվրոն թանկացել են
Հասարակություն
-
23:58 1 Փետրվար 2023 Վանաձորում 2-ամյա տղա երեխա է մահացել. սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ Վանաձորում 2-ամյա տղա երեխա է մահացել. սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
-
23:38 1 Փետրվար 2023 Փրկարարները Հրազդանում ավտոմեքենա են դուրս բերել ձյան արգելափակումից Փրկարարները Հրազդանում ավտոմեքենա են դուրս բերել ձյան արգելափակումից
-
23:26 1 Փետրվար 2023 Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք