11:33:08 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Պուտին

    19:03 23 Նոյեմբեր 2022

    Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։

    Նա նշել է՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում է։

    «Այսօր կքննարկենք հայ–ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման հարցը։ Բնականաբար, սա շատ սուր հարց է և ուշադրության կարիք ունի։ Այս առումով դրական ենք գնահատում Սոչիում հոկտեմբերի վերջին կայացած եռակողմ հանդիպումը, որի ընթացքում նաև համաձայնություններ են գրանցվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու, սահմանազատման, ապաշրջափակման առնչությամբ, որոնք ի վերջո կբերեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման»,–ասաց ՌԴ ղեկավարը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս