19:45:28 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հիմա ժամանակն է կրկին կանգնելու, կառուցելու, պետականություն կերտելու ու առաջ նայելու…

    10:52 14 Հոկտեմբեր 2021

    Հետաքրքիր ա չէ՞ «հայը»…

    Երբ մենք ուզում էինք պետություն ունենալ, (պատմության տարբեր փուլերում) «աշխարհը» չէր ուզում…

    Երբ մենք «որոշեցինք» չունենալ պետություն, ճակատագրի հեգնանքով աշխարհն ուզեց, որ Հայաստանի Հանրապետությունը մնա՝ թեկուզ դե յուրե…

    Մի՛ ասեք, թե՝ «ոչ, մենք սիրում ենք մեր երկիրը, մենք պայքարում ենք, մենք, մենք մենք»…

    ԽՍՀՄ փլուզումից հետո պետականություն կերտելիս մեզ բաժին հասան ամենածանր փորձությունները՝ պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ, թալան, արտագաղթ… և այս ամենի մեղավորը մենք ենք…

    Անկեղծ չենք ինքներս մեզ հետ, մեր հարազատի, մեր մտերիմի, անգամ՝ ինքներս մեր մտքերի ու զգացմունքների հետ… չասեք այդպես չի…

    Տարիներ շարունակ Հայաստանում ձևավորվել է կեղծ արժեհամակարգ… ստեղծվել է հիերարխիկ բուրգ, որը հիմնված է կեղծավորության, վերադասին հաճոյանալու, «առաջ գնալու համար» ընկերոջը «մեջքից խփելու» ու սեփական ես-ը առաջ տանելու՝ ոչ մի տեղ չտանող գաղափարի վրա։

    Իսկ այս ամենի պատճառը հայի աշխարհհայացքն է՝ «բոլորը պարտավոր են», «ես ամենա-ն եմ», «ես, ես, ես….»…

    Ու՞ր եք գնում էտ «ես-ով», հասա՞ք ինչ-որ տեղ…

    Մի պահ մոռացեք նեղ անձնականը, անցյալն ու մնացած մանր անհամաձայնությունները… հասկացե՛ք վերջապես՝ անկախ մեր կամքից մենք հայ ենք ծվնել ու վեր բարձրանալուց, բարձրանալու ենք բոլորս, ընկնելուց՝ նույնպես…

    Հիմա ժամանակն է կրկին կանգնելու, կառուցելու, պետականություն կերտելու ու առաջ նայելու…

    Հարցրեք ինքներդ ձեզ «ուզում ե՞ք ապրել Հայաստանում, թե Լոս Անջելեսի արևն առավել հաճելի է մեզ, թե Նիցայի եղանակն ավելի հաճելի է, թե Մոսկվայի կյանքի ռիթմն ավելին է, քան մեր հայկականը»…

    Վստահ եղեք՝ վերջում տուն եք ուզելու… սեփական փորձից եմ ասում…

    Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք փորձեցինք քանդել Հայաստանը, բայց չստացվեց ու մնացել են բեկորները, որից հնարավոր է նոր, բարոյական արժեքների վրա հիմնված և հզոր պետություն կերտել… անկեղծ ցանկություն է պետք…

    Եղավ այն, ինչին մենք (գուցե չգիտակցելով) ձգտում էինք… հիմա կառուցելու ժամանակն է…

    Սիրե՛ք Հայաստանը, հային՝ ձեր տեսակին…ուր էլ գնաք, միևնույնն է կարոտելու եք, հիշելու եք, ձգտելու եք դեպի ՀԱՅԱՍՏԱՆ…

    Հ.Գ. Չկան վատ մարդիկ…պարզապես չարացած ենք…մոռացեք անցյալն ու ապագային նայեք…

    Հ.Գ.Գ. Ցանկացած գրվածք լայքելու համար չէ, այլ՝ հասկանալու ու ինչ-որ բան քաղելու…

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ

    Միջազգային լուրեր

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ