19:57:00 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել․ Ստեփան Դանիելյան

    21:28 23 Հունվար 2022

    Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահով ինձ ոչ թե իր անձի մասին արվող գնահատականները կհետաքրեին, այլ որոշ հարցեր.

    - ինչու հիմա տվեց հրաժարական,

    - ինչ զարգացումներ են սպասվում, որի հետ համաձայն չի ու որպես նախագահ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել,

    - ինչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել,

    - խոսելով 'համազգային ճգնաժամի" մասին, նկատի ունի այն, ինչը տեղի է ունեցել, թե ինչ-որ նոր իրադարձություն է սպասվում,

    - խոսելով իր ընտանիքի թիրախավորման մասին, ինչ նկատի ունի' մամուլի նյութերը, թե իշխող ուժն է ներքին կարգով թիրախավորել,

    - գուցե իշխող ուժի մի նոր սցենար է փորձում իր հրաժարականով խաթարել,

    - ինչ "արմատական քաղաքական փոփոխությունների" մասին է ակնարկում, որի վրա "նախագահը ազդելու հնարավորություն չունի",

    - եվ վերջապես, ինչու այլեւ "սխալվելու հնարավորություն ազգը" չունի, ինչ իրադարձություն է սպասվում, ինչը նա սխալ է համարում։

    Համենայն դեպս, այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս