17:45:48 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տավուշում սահմանային վիճակը հանգիստ է, տարհանման մասին լուրերը՝ ապատեղեկատվություն․ մարզպետարան

    23:04 23 Սեպտեմբեր 2022

    Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել Նոյեմբերյանում տարհանում իրականացնելու լուրերի առնչությամբ և հերքել դրանք։

    «Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում իրականության հետ որևէ առնչություն չունի:

    Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

    Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ