01:03:06 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էրդողանի որոշումից հետո թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել

    20:52 14 Հոկտեմբեր 2021

    Թուրքական լիրան ռեկորդային ցածր մակարդակի է հասել այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ է արել Թուրքիայի կենտրոնական բանկի երկու փոխնախագահներին, հայտնում է Financial Times-ը:

    Պաշտոնանկությունների մասին Թուրքիայի նախագահի հրամանագիրը հրապարակվել է հոկտեմբերի 13-ի երեկոյան՝ Կենտրոնական բանկի նախագահի հետ Էրդողանի հանդիպումից հետո: 

    Հոկտեմբերի 14-ի առավոտյան լիրան, որն արդեն ճնշման տակ էր ամերիկյան ուժեղ դոլարի և Թուրքիայի տնտեսական և արտաքին քաղաքականության վերաբերյալ ներդրողների վախերի պատճառով, նվազել էր 1%-ով, ինչի արդյունքում մեկ ամերիկյան դոլարի համար փոխարժեքը կազմել է 9,19 թուրքական լիրա:

    2018 թվականի սկզբից թուրքական արժույթը դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի 59%-ը, նշում է FT-ն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս