23:18:39 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նախարարությունը լիազորություն չունի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու. Մինասյան

    13:35 21 Հունիս 2022

    ՀՀ արդարադատության նախարարությունը լիազորություն չունի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու։

     

    Միայն ԲԴԽ երեք անդամները կարող են օրենքով սահմանված կարգով ԲԴԽ անդամի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգորի Մինասյանը՝ անդրադառնալով երեկ Վարդազարյանի կողմից հրապարակված աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ հարցադրումներին։

     

    Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուբեն Վարդազարյանն երեկ հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս