21:18:36 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արմավիրի մարզպետարանի վարչության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է

    12:23 9 Օգոստոս 2022

    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների  արդյունքում պարզվել են Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները:

     Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2003-2018թթ. ընթացքում քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող հիշյալ անձը, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

    Այսպես՝ վերջինս, ի պաշտոնե տեղյակ լինելով Արմավիրի մարզպետի կողմից հիմնադրված բարեգործական հիմնադրամի մասին, մեկ միասնական դիտավորությամբ, քաղաքացիներին տրամադրել է հիշյալ հիմնադրամի հաշվեհամարը և ուղղորդել վճարումներ կատարել՝ վերջիններիս մոտ ստեղծելով տպավորություն, որ այդ վճարումներն օրինական են և իրականացվում են համայնքներից՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն ստացված հատուկ կարգավորման օբյեկտ հանդիսացող հողամասերի գործառնական նշանակության փոփոխման, վերակառուցման, կառուցման, կառուցապատման համաձայնություն տալու, ինչպես նաև՝ իր իրավասության սահմաններում՝ մարզպետարանից առարկություն չներկայացնելու համար:

    Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

    Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ