- Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին
- Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան
- Հրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը
- Վաշինգտոնը հաստատում է իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն
- Պուտինը շնորհավորել է աշխարհի չեմպիոն Դեմուրչյանին
- Ազատյանը մեզնից հեռացավ Արցախին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված․ Տեր-Պետրոսյան
- Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
- Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն
- Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
- Լևոն Դավիդյանը՝ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ
Արցախցիներին բռնությամբ Ադրբեջանին ենթարկելը միջազգային իրավունքի նորմերի խախտում է․ Արցախի ԱԳՆ
22:10 7 Փետրվար 2023Ակնհայտ է, որ Ադրբեջանի իրավասության հաստատումը Արցախի ժողովրդի և նրա իրավունքների վրա փաստացի հավասարազոր կլինի սեփական հայրենիքից արցախցիների բռնի վտարմանը։ Եթե արտերկրում ինչ-որ մեկը կասկածներ ուներ այս հարցում, ապա Արցախի շրջափակմամբ և հումանիտար աղետի հրահրմամբ Ադրբեջանն ինքը ցրեց այդ կասկածները։ Այս մասին «Արցախպրեսսի» հետ զրույցում ասել է Արցախի ԱԳՆ Սերգեյ Ղազարյանը։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի իրավասության հաստատումը Արցախի ժողովրդի և նրա իրավունքների վրա փաստացի հավասարազոր կլինի սեփական հայրենիքից արցախցիների բռնի վտարմանը, եթե արտերկրում ինչ-որ մեկը կասկածներ ուներ այս հարցում, ապա Արցախի շրջափակմամբ և հումանիտար աղետի հրահրմամբ Ադրբեջանն ինքը ցրեց այդ կասկածները։ Այս մասին «Արցախպրեսսի» հետ զրույցում ասել է Արցախի ԱԳՆ Սերգեյ Ղազարյանը։
«Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության ներկա փուլի էությունը հենց նրանում է, որ Ադրբեջանը ոչ միայն չի կարողանում երաշխավորել իրավունքները, այլև նպատակաուղղված և հետևողական քաղաքականություն է վարում Արցախի ժողովրդին որպես այդպիսին ոչնչացնելու համար։ Արցախի ժողովրդի իրավունքներն ապահովելու պատրաստակամության մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններն ընդամենը քող են, որի հետևում Բաքուն կփորձի ավարտին հասցնել իր հանցավոր քաղաքականությունը։ Ադրբեջանի նախագահի վերոհիշյալ կոչը բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում ենթարկվել Բաքվին, լքել Արցախը, ակնհայտ է դարձնում, թե Ադրբեջանի նպատակներից որոնք են իրական, իսկ որոնք՝ պարզապես հնարք։ Մենք վճռականորեն մերժում ենք ցանկացած առաջարկ Ադրբեջանին մեր ժողովրդի իրավունքների նկատմամբ իրավազորությունը փոխանցելու վերաբերյալ։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը առաջին հերթին առաջնորդվել Արցախում ապրող մարդկանց շահերով, որոնց սպառնում է վտարում հայրենիքից։ Արցախցիներին սպառնացող վերահաս աղետի համատեքստում միջազգային հանրության անտարբերությունն ու անգործությունը զանցաթողություն է, եթե չասենք՝ մեղսակցություն»,- նշել է նա։
Անդրադառնալով հակամարտության կարգավորման արցախյան պատկերացումներին նախարարը նշել է, որ բովանդակային տեսանկյունից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ուղղված լինի դրա սկզբնապատճառի վերացմանը՝ կապված Արցախի ժողովրդի հավաքական իրավունքները ճանաչելու Ադրբեջանի չկամության հետ, ինչպես նաև Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական ուժի կիրառման հետևանքների շտկմանը։
«Ընթացակարգային տեսանկյունից հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բանակցությունների արդյունքում կողմերի միջև համաձայնեցված որոշումների վրա։ Հենց դա է միջազգային իրավունքի պահանջը։ Մենք կողմ ենք Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների միջազգային մեխանիզմի վերականգնման գաղափարին։ Ուղիղ բանակցությունների շրջանակում կարող ենք հասնել արդար և երկարաժամկետ խաղաղություն երաշխավորող համաձայնության։ Միջազգային մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ միջազգային հանրության առաջարկությունները վկայում են, որ առկա է համընդհանուր ըմբռնում առ այն, որ Արցախի ժողովրդին բռնությամբ Ադրբեջանի իրավասությանը ենթարկելը մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերի խախտում է, իսկ այդ պլանի գործնական իրականացումը կհանգեցնի Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ բռնության և հետապնդումների ծայրահեղ դրսևորումների: Կոչ ենք անում միջազգային հանրությանը շարունակել ջանքերը՝ ուղղված միջազգային իրավունքի հիման վրա հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար համապատասխան պայմանների ստեղծմանը։ Հակամարտության կարգավորման մյուս ուղիները զանցաթողություն են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հանդեպ»,- ասել է նա։
Լրահոս
- Լեհաստանում Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել 02:00 28 Մարտ 2023
- Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից հետո թութակների վաճառքն աճել է 01:42 28 Մարտ 2023
- «Ես կերա իմ առաջին հոնորարը»․ Դիմաշ Կուդայբերգեն 01:20 28 Մարտ 2023
- Շերը 75 միլիոն դոլարով վաճառքի է հանել Մալիբուում գտնվող իր սիրելի առանձնատունը 00:55 28 Մարտ 2023
- Ես, հավանաբար, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանմեղ մարդն եմ. Թրամփ 00:39 28 Մարտ 2023
- Ռոբ Քարդաշյանի նախկին սիրելին որոշել է հեռացնել «սատանայական դաջվածքը» 00:18 28 Մարտ 2023
- Volkswagen-ը հայտարարել է նոր Multivan ավտոտնակի պրեմիերայի մասին 00:00 28 Մարտ 2023
- Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան 23:57 27 Մարտ 2023
- Հրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը 23:46 27 Մարտ 2023
- Պուտինը շնորհավորել է աշխարհի չեմպիոն Դեմուրչյանին 23:35 27 Մարտ 2023
- Ազատյանը մեզնից հեռացավ Արցախին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված․ Տեր-Պետրոսյան 23:24 27 Մարտ 2023
- Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 23:13 27 Մարտ 2023
- Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին 23:11 27 Մարտ 2023
- Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն 23:02 27 Մարտ 2023
- «Երեւանը մեր քաղաքի թատրոններն են եւ թատրոնի մարդիկ». փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը թատերարվեստի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները 22:51 27 Մարտ 2023
- Հրաձգություն` ԱՄՆ Նեշվիլ քաղաքի դպրոցում, կան զոհեր 22:40 27 Մարտ 2023
- «Կրթության համակարգի համար գրադարաններն ունեն անփոխարինելի դերակատարում». Ժաննա Անդրեասյան 22:29 27 Մարտ 2023
- ՀՀ-ում բարենպաստ պայմաններ կստեղծվեն կանեփի մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար 22:18 27 Մարտ 2023
- Վաշինգտոնը հաստատում է իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն 22:18 27 Մարտ 2023
- Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել 22:07 27 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
23:57 27 Մարտ 2023 Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան
-
23:46 27 Մարտ 2023 Հրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը Հրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը
-
22:18 27 Մարտ 2023 Վաշինգտոնը հաստատում է իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն Վաշինգտոնը հաստատում է իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն
Տնտեսություն
-
15:10 27 Մարտ 2023 Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.9 տոկոսով. Գնաճը կազմել է 8, տոկոս Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջին 2 ամսվա մակրոտնտեսական տվյալները:
-
14:57 27 Մարտ 2023 Արտարժույթների փոխարժեքները մարտի 27-ի դրությամբ Արտարժույթների փոխարժեքները մարտի 27-ի դրությամբ
-
14:34 27 Մարտ 2023 Նավթի գները ճշգրտվում են Նավթի գները ճշգրտվում են
Հասարակություն
-
23:11 27 Մարտ 2023 Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին
-
23:24 27 Մարտ 2023 Ազատյանը մեզնից հեռացավ Արցախին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված․ Տեր-Պետրոսյան Ազատյանը մեզնից հեռացավ Արցախին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված․ Տեր-Պետրոսյան
-
21:43 27 Մարտ 2023 Լևոն Դավիդյանը՝ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Լևոն Դավիդյանը՝ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ