- Բարեփոխումը պետք է սկսել ջրի հաշվառման արդյունավետ մեխանիզմի ներդրումից. Փաշինյան
- Վարդապետյանը կադրային փոփոխություններ է կտարել Դատախազությունում
- Ադրբեջանի գործողությունները միտված են ԼՂ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն․ ՀՀ ԱԳ նախարար
- Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում ձյուն է տեղում
- ԵՄ-ն կշարունակի աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին. նախարարն ընդունել է ԵՄ դեսպանին
- ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլեր պետք է իրականացվեն. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
- Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների ներդրած ավանդներն աճել են ավելի քան 96 տոկոսով
- Նունե Հովհաննիսյանը Հնդկաստանում ներկայացրել է ՀՀ ԿԸՀ-ում ներդրված էլեկտրոնային համակարգերը
- Ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով պետական աջակցության ծրագրի շահառու քաղաքացիները կեղծ փաստաթղթեր են ներկայացրել
- Դոլարն ու եվրոն էժանացել են
«Փաստ». Կառավարության ստեղծած «ծուռ հայելիների» իրականությունը. ինչին ձեռք են տալիս, փլուզվում է
10:28 3 Դեկտեմբեր 2022«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականից սկսած Հայաստանում տարօրինակ ու անհասկանալի երևույթներ են տեղի ունենում։ Ընդ որում՝ անընդհատ: Եթե ինչ-որ իրադարձություն նախկինում անհավանական կամ անբնական էր թվում, այս իշխանության օրոք հանկարծ սկսում է իրականություն դառնալ։ Այդ առումով այս տարին ևս բացառություն չէ։ Օրինակ՝ իշխանությունները հպարտանում են, որ, ի վերջո, տարին փակելու ենք երկնիշ տնտեսական աճով, սակայն այդ աճը մարդիկ որևէ կերպ չեն զգում իրենց մաշկի վրա։ Մինչ գնաճը անասելի չափերի է հասել, մեր քաղաքացիների մեծամասնության եկամուտները ընդամենը չնչին չափով են ավելացել, իսկ շատերինն ընդհանրապես չեն ավելացել, նույնիսկ ընդհակառակը։
Իշխանությունները պարբերաբար ներկայացնում են, թե աշխատատեղերի աճը շարունակաբար ռեկորդներ է սահմանում, սակայն եթե դուրս գանք նկարված թվերի հեքիաթային աշխարհից և վերադառնանք դաժան իրականություն, ապա կտեսնենք, որ ոչ միայն գործազրկությունն է ընդլայնվում, այլև աղքատությունն է աճի միտումներ ցուցաբերում։ Մյուս կողմից՝ դոլարի փոխարժեքի նվազումը գոնե հույսեր էր ներշնչում, որ ներկրվող ապրանքները պետք է էժանանան, բայց քանի որ տնտեսագիտական դասական կանոնները Հայաստանում չեն գործում, այդ ապրանքների գնաճը շարունակվում է, իսկ դրանից օգտվում են փոքր թվով ներկրողներ, որոնք ահռելի կապիտալ են կուտակում։ Մեկ այլ յուրահատուկ երևույթ է այն, որ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իբր իրենք կոշտ ձևով պայքարում են խաղամոլության դեմ, սակայն այնպես է ստացվում, որ խաղամոլության ծավալը սրընթաց աճում է։ Հետաքրքրական է, որ իշխող ուժի ներկայացուցիչները առաջ մղեցին «բեթինգի գովազդի» արգելման մասին օրենքը և խաղամոլության դեմ պայքարի անվան տակ ներկայացվող մյուս նախաձեռնությունները՝ առանց անսալու մասնագետների և մամուլի՝ այդ թվում և մեր կողմից զգուշացումներին, որ այդ ձեռնարկումներն անօգուտ են լինելու, փոխարենը հարվածելու են լրատվամիջոցներին։
Արդյունքում խաղամոլությունն աճում է անասելի չափերով։ Միայն անցյալ տարի կատարվել է 3,9 տրիլիոն դոլարի խաղադրույք, իսկ այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով՝ 4,2 տրիլիոն դրամի խաղադրույքներ են եղել։ Փաստացի գործ ունենք ահռելի չափերի հասնող գումարների հետ։ Եվ կարելի է պատկերացնել, թե տարվա վերջում ինչպիսի ցուցանիշներ կարող ենք ունենալ՝ հաշվի առնելով Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջացրած աժիոտաժը։ Այսինքն, մասնագետները ճիշտ էին, որ «մատից հոտ քաշած» օրենքը բացարձակ անիմաստ է, տոտալիզատորների դեմ պայքարի այլ գործիքակազմ էր պետք մտածել: Բայց, ինչպես բոլոր դեպքերում, այս պարագայում էլ ակնհայտ է դառնում, որ մտածել բառը խորթ է այս իշխանությունների համար: Այս ընթացքում տեսնում ենք նաև, թե ինչպես են կառավարությունում խորհրդակցություններ հրավիրվում և քննարկվում գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերը, բայց արդյունքում ամեն տարի գյուղատնտեսությունում անկում է գրանցվում։
Այնպիսի տպավորություն է, որ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերն ուղղակի ձևական են։ Երկրի սահմանամերձ բազմաթիվ համայնքներում տնտեսական գործունեությունը նորմալ չի իրականացվում, մարդիկ չեն կարողանում մշակել իրենց հողերը և անասնապահությամբ զբաղվել, քանի որ հակառակորդը, որն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, վտանգ է ներկայացնում: Սակայն իշխանություններն այս ուղղությամբ իրենց ուշադրությունը կենտրոնացնելու և սահմանամերձ բնակավայրերում ներդրումներ կատարելու փոխարեն բյուջեից ահռելի գումարներ են դուրս գրում տոնածառ տեղադրելու և շենքերը զարդարելու համար՝ կաթվածահար անելով մայրաքաղաքի երթևեկությունը։ Պատկերացրեք՝ Երևանն ամանորյա տեսքի բերելու համար 650 հազար դոլար է ծախսվելու։ Իմիջիայլոց, այդ լուսազարդարման աշխատանքներն այնքան անփույթ են կատարում, որ խաթարում են շենքերի ճարտարապետական տեսքը և վնասում քանդակագործ վարպետների ձեռագործ աշխատանքը։ Թերևս այդպիսի գործելակերպն այնքան անհանգստացնող է, որ նույնիսկ Ճարտարապետների պալատը հատուկ հայտարարությամբ հանդես եկավ այդ կապակցությամբ։ Իշխանությունները նախատեսում են ամանորյա հագեցած միջոցառումներ անցկացնել այն պարագայում, երբ հարյուրավոր զոհեր ենք ունեցել, իսկ տասնյակ գերիներ դեռևս պայքարում են Բաքվի բանտերում։
Անվտանգության ոլորտում ևս որևէ ձեռքբերում չունենք։ Եթե մի ժամանակ Հայաստանը կործանիչներ էր գնում առանց հրթիռների, հիմա գրեթե ՀՕՊ համակարգեր չունենք, բայց կրակային համակարգեր և հրետանի են գնում՝ ցույց տալու համար, թե պաշտպանված ենք։ Ասել է, թե՝ գնում ենք, որպեսզի խոցման թիրախ դարձնենք կրակային համակարգերը, այնինչ իշխանությունները հետպատերազմյան շրջանում ամեն ինչ պետք է անեին առաջին հերթին պաշտպանական համակարգերի ձեռքբերման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, իշխանությունները տևական ժամանակ խոսում են պրոֆեսիոնալ ու մարտունակ բանակ ստեղծելու մասին, սակայն իրենք ընդամենը այնպիսի նախաձեռնություններ են կյանքի կոչում, ինչպես հրաձգության դասերի կազմակերպումն ու եռամսյա հավաքների ժամկետի կրճատումն է։ Այսինքն, ինչ նախաձեռնություն, որ առաջ է քաշվում իշխանությունների կողմից, իրականացվում է կիսատ-պռատ, թերի ու ոչ հասցեական։ Եվ տպավորություն է առաջանում, որ ծուռ հայելիների իրականության մեջ ենք ապրում, քանի որ այս կարգի ապաշնորհություն դժվար էր որևէ կերպ պատկերացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Լրահոս
- Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում ձյուն է տեղում 18:47 31 Հունվար 2023
- Բարեփոխումը պետք է սկսել ջրի հաշվառման արդյունավետ մեխանիզմի ներդրումից. Փաշինյան 18:46 31 Հունվար 2023
- Վարդապետյանը կադրային փոփոխություններ է կտարել Դատախազությունում 18:39 31 Հունվար 2023
- ԵՄ-ն կշարունակի աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին. նախարարն ընդունել է ԵՄ դեսպանին 18:36 31 Հունվար 2023
- Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների ներդրած ավանդներն աճել են ավելի քան 96 տոկոսով 18:25 31 Հունվար 2023
- Նունե Հովհաննիսյանը Հնդկաստանում ներկայացրել է ՀՀ ԿԸՀ-ում ներդրված էլեկտրոնային համակարգերը 18:14 31 Հունվար 2023
- Ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով պետական աջակցության ծրագրի շահառու քաղաքացիները կեղծ փաստաթղթեր են ներկայացրել 18:03 31 Հունվար 2023
- Ադրբեջանի գործողությունները միտված են ԼՂ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն․ ՀՀ ԱԳ նախարար 18:00 31 Հունվար 2023
- Դոլարն ու եվրոն էժանացել են 17:52 31 Հունվար 2023
- ԿԸՀ անդամները մասնակցել են «Տեխնոլոգիաների կիրառում և ընտրությունների ամբողջականություն» թեմայով միջազգային համաժողովի 17:41 31 Հունվար 2023
- ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլեր պետք է իրականացվեն. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ 17:41 31 Հունվար 2023
- Հաստատվել են սիրողական ձկնորսության համար թույլատրելի չափաքանակները և ժամկետները 17:30 31 Հունվար 2023
- Արցախի ՄԻՊ-ը «Ouest France»-ին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը 17:19 31 Հունվար 2023
- Հայտնաբերվել է հայրը, ով 5 տարի չարամտորեն խուսափել է պահել երեխային 17:08 31 Հունվար 2023
- Հետախուզվող 31-ամյա օտարերկրացի Ամիրին գտել են Արշակունյաց պողոտայում 16:57 31 Հունվար 2023
- Եղանակը Հայաստանում 16:46 31 Հունվար 2023
- 2022-ին Հայաստանում գրանցվել է 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ. Աննշան աճել է նաև գյուղատնտեսությունը 16:35 31 Հունվար 2023
- Լույս է տեսել «Ծննդօգնությունը Հայաստանում․ իրավունքներ և իրավակարգավորումներ» հետազոտությունը 16:24 31 Հունվար 2023
- Բենզինի և դիզվառելիքի շուկայում առկա է պաշարների սղություն․ տեղի է ունեցել Արցախի օպերատիվ շտաբի նիստ 16:16 31 Հունվար 2023
- Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը 16:13 31 Հունվար 2023
Փոխկապակցված նորություններ
-
18:46 31 Հունվար 2023 Բարեփոխումը պետք է սկսել ջրի հաշվառման արդյունավետ մեխանիզմի ներդրումից. Փաշինյան Բարեփոխումը պետք է սկսել ջրի հաշվառման արդյունավետ մեխանիզմի ներդրումից. Փաշինյան
-
18:47 31 Հունվար 2023 Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում ձյուն է տեղում Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում ձյուն է տեղում
-
18:25 31 Հունվար 2023 Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների ներդրած ավանդներն աճել են ավելի քան 96 տոկոսով Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների ներդրած ավանդներն աճել են ավելի քան 96 տոկոսով
Քաղաքականություն
-
14:00 31 Հունվար 2023 ՄԱԿ-ի մանդատակիրները սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի վայրագությունների հարցով նամակ են հղել այդ երկրի իշխանություններին ՄԱԿ-ի մանդատակիրները սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի վայրագությունների հարցով նամակ են հղել այդ երկրի իշխանություններին
-
13:28 31 Հունվար 2023 Արցախն իր գոյության ամենադժվար ժամանակներն է ապրում, որի պայմաններում առաջին պլան պետք է գա պայքարը. Տիգրան Աբրահամյան Արցախն իր գոյության ամենադժվար ժամանակներն է ապրում, որի պայմաններում առաջին պլան պետք է գա պայքարը. Տիգրան Աբրահամյան
-
13:17 31 Հունվար 2023 Բևեռլի Հիլզի քաղաքապետը դատապարտել է հայերի դեմ ուղղված թռուցիկների տարածումը Բևեռլի Հիլզի քաղաքապետը դատապարտել է հայերի դեմ ուղղված թռուցիկների տարածումը