16:43:01 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արևմուտքի գործելաոճի մեջ է մտնում երկրի ներսում տարբեր՝ իշխանության և իրեն տրամագծորեն հակադիր ուժերի ստեղծումը, բացի մեկ բանից՝ ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին վարկաբեկելու փորձերից. Հայկ Այվազյան

    12:15 13 Հունվար 2022

    ՀԱՊԿ-ի վերաբերյալ (մաս 1)

    Հետհայացք գցելով 2021 թվականի մայիսից տեղի ունեցող իրադարձություններին, երբ ադրբեջանական զորախմբերը սկսեցին առաջ գալ մեր տարածք և դիրքեր զբաղեցնել, իսկ իշխանությունները, ինչպես կարգն է, չդիմեցին ՀԱՊԿ-ին, մի հետաքրքիր պատկեր է ստացվում։

    Ուրեմն կա իշխանություն, կա իշխանությանը թե քաղաքական իմաստով և թե ուղղակի հայհոյող ընդիմության մի հատված, որոշ փորձագետներ, որոշ վերլուծաբաններ, որոշ լրագրողներ և այդպես շարունակ։

    Իշխանության և իր դեմ հանդես եկող նշածս ուժերն ու անձինք միմյանց նկատմամբ, համարյա ամեն ինչում, գտնվում են սուր հակադրության մեջ, բացի մեկ բանից՝ ՀԱՊԿ-ին վարկաբեկելու փորձերից։ Այդ հարցում իշխանությունը և ամեն ինչում իրեն հակադիր թվարկածս ուժերն ու անձինք տարաձայնություններ չունեն։

    Իհարկե խոսքը չի գնում նրանց մասին, ովքեր չհասկանալով են մտնում ՀԱՊԿ-ին վարկաբեկելու փորձերի մեջ։ Այդ մարդկանց հետ համբերատարությամբ և հանգիստ կարելի է խոսել, քննարկել և բացատրել։

    Արևմուտքի գործելաոճի մեջ է մտնում երկրի ներսում տարբեր՝ իշխանության և իրեն տրամագծորեն հակադիր ուժերի ստեղծումը, միմյանց դեմ, բոլոր հարցերում, սուր հակադրություն ունենալու ազատություն տալը, բացի մեկ բանից՝ ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին վարկաբեկելու փորձերից։ Այս հարցում Արևմուտքը շեղումներ և տարաձայնություններ թույլ չի տալիս։

    Շարունակելի...

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Միջազգային լուրեր

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ