16:02:16 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ի՞նչ կփոխի իշխանափոխությունը Հայաստանում. Ղազինյան

    16:40 22 Սեպտեմբեր 2022

    Պատերազմից խուսափելու ՄԻԱԿ տարբերակը իշխանափոխությունն է, ինչը կարող է զրկել ադրբեջանին նոր պատերազմ սկսելու միջազգային թույլտվությունից։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» խմբակցության նախագահ Արթուր Ղազինյանը.

    «Ի՞նչ կփոխի իշխանափոխությունը Հայաստանում

    Այս հարցը, թերևս, ամենահաճախ հնչող հարցն է վերջին երկու տարիների ընթացքում. մարդիկ փորձում են հասկանալ, կա՞ արդյոք հնարավորություն շտկել իրավիճակը և խուսափել նոր, ավելի աղետալի պատերազմից: Կարող է՞ արդյոք այս իշխանությունը ապահովել Հայկական շահի պաշտպանություն՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ:

    Եթե ոչ, ապա ի՞նչ պետք է անել. վերցնել ռազմավարական ՊԱՈՒԶԱ, ԴԱԴԱՐ, չստորագրել որևէ վերջնական փաստաթուղթ:

    Նման իրավիճակներում պետությունները գնում են իշխանափոխության, ինչպես դա արեց ադրբեջանը 90-ականներին և կարողացավ կասեցնել «ադրբեջան» պետության վերջնական կազմաքանդումը, իսկ երկարաժամկետ կտրվածքով լուծել իր խնդիրը:
    Հայաստանում իշխանափոխությունը.

    1. Կչեղարկի այս իշխանության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին, դրանից առաջ և հետո ձեռք բերված բոլոր բանավոր պայմանավորվածությունները և դրանից բխող պարտավորությունները:
    Ալիևը երեկ հստակ ասաց, որ Փաշինյանը խոստացել է միջանցք և ադրբեջանական քարտեզներով սահմանների դեմարկացիա:

    2. Կլուծի ներքին պառակտվածության վիճակը, կմեղմի և կվերացնի ատելությունն ու անհանդուժողականությունը՝ հնարավորություն տալով ձևավորել համահայկական ներուժի համընդհանուր կոնսոլիդացիա;

    3. Հնարավորություն կտա ձևավորել ժամանակավոր կառավարություն, որը՝ լինելով վերկուսակցական և տեխնոկրատ, իրավունք կունենա հրաժարվել որևէ փաստաթղթի ստորագրումից՝ հիմնվելով ժողովրդի կողմից համապատասխան մանդատի բացակայության փաստի վրա, ինչը ՉԻ ԿԱՐՈՂ ՉԸՆԴՈՒՆՎԵԼ համաշխարհային ուժային կենտրոնների կողմից;

    4. Ժամանակավոր կառավարությունը, ձերբազատված լինելով նախկինում ձեռք բերված պարտավորություններից, կկարողանա հստակ ձևակերպել ՀՀ ազգային և պետական շահերը և այդ շահերի տիրույթում գտնել արտաքին իրական դաշնակիցներին;

    5. Իրական դաշնակիցների հետ միջնաժամկետ և երկարաժամկետ պայմանավորվածությունների հիմքի վրա իրականացնել ՀՀ զինված ուժերի վերակազմակերպման, վերազինման ու արդիականացման ծրագիր, ինչը հնարավոր է իրականացնել շատ սեղմ ժամկետներում;

    6. Եվ վերջապես, հույս ու հավատ կբերի Հայկական պետականության ապագայի նկատմամբ ինչպես աշխարհի բոլոր հայերի, այնպես էլ պոտենցիալ դաշնակիցների համար:

    Հաջորդ հարցը, որ կառաջանա Հայ մտածող մարդու մոտ, այն է, իսկ ադրբեջանը, իր պահանջները չկատարելու դեպքում, նոր պատերազմ չի՞ սկսի:

    Սրա պատասխանը շատ պարզ է. ադրբեջանն այսօր արդեն պատերազմում է Հայաստանի ու Հայ ժողովրդի դեմ և նոր պատերազմից վախենալը ուղղակի ջայլամություն է:

    Պատերազմից խուսափելու ՄԻԱԿ տարբերակը իշխանափոխությունն է, ինչը կարող է զրկել ադրբեջանին նոր պատերազմ սկսելու միջազգային թույլտվությունից՝ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի և նոր իշխանության հետ բանակցությունների միջոցով խնդիրները կարգավորելու հնարավորությունների առկայությամբ, իսկ ժամանակավոր իշխանության դեմ, որը չի ստանձնել որևէ պարտավորություն, պատերազմ սկսելը խիստ վտանգավոր կլինի ալիևի ռեժիմի համար:
    Իշխանափոխության հնարավորությունների շարքը կարելի է թվարկել անվերջ. ամեն ինչ այնքան պարզ է, այնքան հստակ, որ ավելորդ հիմնավորումների կարիք ուղղակի չունի:

    Բանաձևը մեկն է. կամ այս իշխանությունը կհեռանա, կամ Հայաստանն այլևս իշխանություն չի ունենա . . .»

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ