10:50:29 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀԱՊԿ գագաթնաժողովի պատճառով Երեւանում ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մի շարք փողոցներ

    12:19 22 Նոյեմբեր 2022

    Երևանում կայանալիք արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Այս մասին տեղեկանում է ոստիկանությունից:

    «Պատճառված անհարմարությունների համար ոստիկանությունը հայցում է մեր քաղաքացիների ըմբռնումն ու ներողամտությունը»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

    Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Դվին հյուրանոցային համալիրի տարածքում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը և ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ համատեղ նիստը:

    Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեպի նիստի վայր տանող ճանապարհները փակ են լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների և անհատների համար, որոնք օժտված չեն հատուկ տրամադրված անցագրերով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս