00:35:34 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ժողովուրդ». Ինչով է զբաղվելու Արման Թաթոյանը՝ պաշտոնը թողնելուց հետո

    09:57 25 Հունվար 2022

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում 68 կողմ ձայնով Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Քրիստինե Գրիգորյանը: Այս ֆոնին զուգահեռ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Արման Թաթոյանից պարզել, թե նա պաշտոնավարման ավարտից հետո ինչով է զբաղվելու: Բանն այն է, որ, մեր տեղեկությունների համաձայն, նա պատրաստվում է առաջիկայում նշանակվել Ամերիկյան համալսարանի դեկանի պաշտոնում:  Եվ մեկնաբանության համար մենք դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից հայտնեցին. «Այս պահին նման հարց չկա»:

    Հավելենք, որ գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Նա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի փետրվարի 23-ին։ Ըստ օրենքի՝ նոր պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությունից հետո՝ նախորդ ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր առաջադրել:

    Իշխանականները համարում են, որ Գրիգորյանը պրոֆեսիոնալ է եւ համապատասխանում է այդ պաշտոնին, սակայն ընդգծենք՝ նա ընտրվեց միայն իշխանական պատգամավորների ձայների շնորհիվ, ընդդիմությունը չքվեարկեց»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս