01:40:06 10°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կոչ եմ անում բոլորին, արթնանալ անտարբերության թմբիրից, Հունվարի 28-ին, ժամը 13.00-ին հավաքվել Հանրապետության Հրապարակում. Գևորգ Գևորգյան

    23:01 27 Հունվար 2022

    Գևորգ Գևորգյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

    Վաղը՝ Հայոց Բանակի 30-ամյա հոբելյանը մե´նք ենք տոնելու, մե´նք և բոլոր նրանք, ովքեր անցան ազատագրական պայքարի ճանապարհով, կյանքի ու մահվան եզրագծին կռիվ տալով հաղթանակներ կերտեցին, առաջնագծում կանգնած սահման պահեցին, բանակ հիմնադրեցին։ 

    Կոչ եմ անում բոլորին, արթնանալ անտարբերության թմբիրից, Հունվարի 28-ին, ժամը 13.00-ին հավաքվել Հանրապետության Հրապարակում, դատարկ ու անշունչ չթողնել այն հրապարակը, որտեղ ժամանակին տարածաշրջանի ամենամարտունակ Հայոց Բանակի փառահեղ շքերթներն էին անցկացվում: Մինչ այդ, ժամը 11.00-ին, Հայելի ակումբի ուղիղ եթերում հանդես կգամ կոչով: 

    Մենք պարտավոր ենք նեցուկ լինել Հայոց Բանակի ուժին, որովհետև իրական խաղաղությունը Հզոր բանակով է միայն պաշտպանվում, և հարատևում՝ մեր միասնականությամբ: 

    Սա Արժանապատվության հավաք է:

    Ովքեր գալու են Հանրապետության Հրապարակ, թող այս հրապարակման տակ արձագանքեն, ցույց տան, որ այս ԱԶԳԸ մեռած չէ, ճոռոմաբանությամբ ու պաթոսով դատարկախոսելու փոխարեն գործել և սեփական ճակատագիրը տնօրինել գիտե: Ես հավատում եմ ՀԱՅԻ ուժին: 

    Ի պատիվ Հայոց Բանակի: 

    Հանուն Ազգային Զարթոնքի:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս