18:55:25 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իշխանությունից որևէ պաշտոնի առաջարկություն չեմ ստացել, քանի որ նախագահի լիազորությունները դեռ դադարեցված չեն. Մարուքյանը` նախագահի պաշտոնում իր թեկնածության մասին

    16:21 28 Հունվար 2022

    Քանի դեռ Հանրապետության նախագահի հրաժարականը ընդունված չէ, Արմեն Սարգսյանը գործող նախագահն է, այսօր բանակի օրվա առիթով ուղերձով է հանդես եկել, հետևաբար անլուրջ է ընդհանրապես նման քննարկումներ իրականացնելը, մյուս կողմից շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր անընդհատ ինձ տեսնում են տարբեր բարձր պաշտոններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Հանրապետության նախագահի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու մասին քննարկումներին։

     

    «Առաջարկներ չի եղել, չէր էլ կարող լինել, որովհետև քանի դեռ Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցված չեն, վստահ եմ իշխանությունները չեն էլ քննարկել այդ հարցը»,-ասաց նա։

    Հարցին` առաջարկ լինելու դեպքում կընդունի՞, Մարուքյանը նշեց, որ այս պահին անլուրջ է նման հարց քննարկելը։

    «Ինձ իշխանությունից որևէ պաշտոնական առաջարկ չի եղել, որ պատկերացնեմ այս իշխանությունների հետ աշխատանք, կամ չպատկերացնեմ, դա սխալ քննարկում է, ես ինձ միշտ խորհրդարանում էի տեսնում, հիմա ընտրության արդյունքով խորհրդարանում չենք, բայց դա չի նշանակում, որ չենք ծառայում մեր երկրին։ Ես հիմա ավելի շատ արտաքին քաղաքական հարթակներում եմ ներգրավված, քան ներքաղաքական։

    Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության աշխատանքներին և վերջին շրջանում նրանց նկատմամբ ուղղված քննադատություններին, նաև իր ղեկավարած քաղաքական ուժի կողմից՝ Մարուքյանը նշեց. «Ընդդիմությունը առաջին օրը մտավ խորհրդարան և հայտարարեց, որ Ալիևը պետք է իմանա, որ այսուհետ կա ավելի լավ, ազգային ընդդիմություն, փորձում են նախկին ընդդիմադիրներին վարկաբեկեն, այն դեպքում, որ այդ ուժերը չեն անցել, իրենք են անցել, թող, գնան աշխատեն։ Երեկ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, ընդդիմությունը ներդրում ունի՞ դրա մեջ, գնացեք, հարցրեք»,-նշեց նա։

    Մարուքյանն ընդգծեց, որ իրենք, որպես ընդդիմություն, աջակցել են պետականության կայացման գործին։

    Խոսելով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքների մասին,  որում նաև ինքը` Մարուքյանն է ներգրավված, վերջինս նշեց.

    «Երեկ է ստորագրվել կազմը հաստատելու որոշումը, սահմանադրական փոփոխությունների խորհուրդը դեռևս չի արել որևէ հանդիպում, եղել է մրցույթ, կուսակցությունը դիմել է այդ մրցույթին։ Երբ լինի, կսկսենք քննարկումները։ Եթե հիշում եք, 2015թ-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ եղել ենք շատ ակտիվ, ասել ենք, որ սուպերվարչապետական սահմանադրություն է, անատամ, սահմանափակ  խորհրդարանական լիազորություններով։ Երբ խորհուրդը սկսի գործել, պետք է հասնակալ` ինչու ենք գնում փոփոխությունների, մեծ հարց է` Սահմանադրությունը կփոխվի, թե ոչ,  կլինի հանրաքվե, թե խորհրդարանի մակարդակով կլինեն փոփոխությունները, կապրենք, տեսնենք»,-ասաց նա։

    Օրվա խորհրդի մասին խոսելով`  Մարուքյանը ասաց.«Մենք այսօր ունենք մարտունակ բանակ, այն անցել է մեծ պատերազմի միջով, եթե չունենայինք մարտունակ բանակ, ավելի վատ վիճակում կարող էինք հայտնվել։ Բանակը այսօր ունի ռեֆորմի կարիք և այդ ռեֆորմները պետք է արվեն։ Մենք ունենալու ենք ավելի հզոր բանակ, քան այսօր ունենք»։

    Ինչ վերաբերում է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգին և այդ համատեքստում հնարավոր սպառնալիքներին, Մարուքյանը շեշտեց. «Ես սպառնալիք տեսնում եմ հարաբերությունները չկարգավորելու մեջ, այդ սպառնալիքը տեղի է ունեցել արդեն, եթե չխանգարեին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը, այս պատերազմը միգուցե այս ձևով չէր լինի։ Ես այն ժամանակ էլ էի աջակցում, որ հայ -թուրքական հարաբերությունները կարգավորվեն առանց նախապայմանների։ Ուրախ եմ, որ բանագնացների հանդիպումից հետո հստակ արձանագրումներ կան Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունների մեջ։ Հարաբերությունների չկարգավորումը հղի է լինելու նոր սպառնալիքներով և պատերազմներով։ Այսօր ավելի վտանգավոր է չկարգավորել հանարավորություններ Թուրքիայի հետ»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ