11:49:33 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Թալիբան» շարժումը հաստատել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները Կատարում վերսկսելու ծրագրերը

    00:35 25 Նոյեմբեր 2021

    Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական ​​շարժումը հաստատում է մոտ ապագայում Կատարում ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու ծրագրերը: Այս մասին չորեքշաբթի օրը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում տեղեկատվության եւ մշակույթի փոխնախարար Բիլալ Քարիմին։

    «Այո, մենք իրոք ծրագրում ենք բանակցություններ ամերիկյան կողմի հետ մոտ ապագայում Կատարում, սակայն հստակ ժամկետները դեռ որոշված ​​չեն»,-ասել է նա

    Ավելի վաղ Վաշինգտոնում հայտնել էին, որ Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմաս Ուեսթը հաջորդ շաբաթ կժամանի Կատարի մայրաքաղաք, որտեղ թալիբների առաջնորդների հետ կքննարկի Աֆղանստանի տարածքում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ