22:10:07 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի 6 մարզի 9 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

    09:39 17 Հոկտեմբեր 2021

    Հոկտեմբերի 17-ին հանրապետության 6 մարզի 9 համայնքում ՏԻՄ ընտրությունների մեկնարկը տրված է։ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 7 կուսակցություն:

    Առաջադրված ուժերն են «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Գյումրին կռնա» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, «Հայրաքաղաք» դաշինքը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Թասիբով» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը:

    Գյումրիում մոտ 122 հազար ընտրող կա: Նախորդ ՏԻՄ ընտրություններին նրանց շուրջ 37 տոկոսը՝ 45 հազարից ավելի մարդ էր մասնակցել:

    Հայաստանի հարավային մարզում՝ Սյունիքում էլ  այսօր  ավագանի կընտրի միանգամից 4 համայնք՝ Գորիսը, Մեղրին, Տաթևը և Տեղը: Քաղաքական ուժերն առաջին անգամ պայքարի են դուրս գալու համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով:

    Հոկտեմբերի 17-ը ընտրական կլինի նաև Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի համար: Այստեղ 5 ուժ է հայտ ներկայացրել պայքարին՝ «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր», «Քաղաքացու որոշում», «Հանրապետություն» և «Հայրենիք» կուսակցությունները:

    Այսօր,  բայց արդեն մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են  նաև Արագածոտնի Շամիրամ, Արմավիրի Ֆերիկ և Լոռու Ֆիոլետովո համայնքներում:

    Քվեարկությունը կտևի 12 ժամ: Ողջ տարածքում ընտրատեղամասերը կբացվեն վաղը 08:00-ին և կփակվեն 20:00-ին, որից անմիջապես հետո կսկսվի հաշվարկը: Նշենք, որ այս տարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն նաև նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ