14:49:28 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եգիպտոսի նախագահը վերջին ինը տարվա ընթացքում առաջին անգամ խոսել է Սիրիայի նախագահ հետ

    21:25 7 Փետրվար 2023

    Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հեռախոսազրույցում իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին երկրաշարժի զոհերի կապակցությամբ:

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Եգիպտոսի ղեկավարի գրասենյակի ներկայացուցիչը։

    Եգիպտոսի և Սիրիայի նախագահների հեռախոսազրույցը երկու երկրների ղեկավարների առաջին շփումն է 2014 թվականին Եգիպտոսում Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի իշխանության գալուց հետո։

    «Հեռախոսազրույցի ընթացքում Եգիպտոսի նախագահը իր անկեղծ ցավակցությունն է հայտնել փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի կապակցությամբ, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ։

    Եգիպտոսի ղեկավարը, ըստ հայտարարության, հաստատել է Կահիրեի համերաշխությունը Դամասկոսին և խոսել Սիրիային անհրաժեշտ հրատապ օգնություն տրամադրելու իր հրամանի մասին։

    Փետրվարի 6-ին  Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Կահիրեն շտապ մարդասիրական օգնություն է ուղարկելու Թուրքիա և Սիրիա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ