08:07:54 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախի Պաշտպանության բանակը զոհեր չունի. Արցախի ՄԻՊ

    00:23 15 Հոկտեմբեր 2021

    Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում գտնվող վիրավոր 6 զինծառայողներին: Այս մասին նա հայտնել է թվիթերի իր միկրոբլոգում:

    «Արցախի Պաշտպանության բանակը զոհեր չունի: Այս պահին Արցախում ռազմական գործողություններ չեն ընթանում»,- հայտնել է Ստեփանյանը:

    Ստեփանյանը մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ զինծառայողները վիրավորվել են քաղաքացիական բնակավայրերի մոտակայքում գտնվող դիրքերում:

    «Սա լուրջ սպառնալիք է քաղաքացիական բնակչության անվտանգության համար եւ ոտնահարում է բնակիչների կյանքի իրավունքը: Խաղաղ համագոյակցությունն անհնար է»,- գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս