14:39:13 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նախարար Ավանեսյանը դեմ է զինծառայողներին արտահերթ բուժելու նախագծին. «Ժողովուրդ»

    10:48 1 Դեկտեմբեր 2021

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սպան 14 օր ծառայությունից հետո իջնում է, ունի առողջական խնդիր, զինվորական հոսպիտալում բուժզննում է անցնում ու պարզվում է, որ կարիք կա МРТ հետազոտության ու ամիսներով պետք է հերթ կանգնի: Չկա որեւէ առաջնահերթություն զինծառայողների համար»,- Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն է բարձրաձայնում խնդիրը՝ առաջարկելով՝ առանց պետության վրա ֆինանասական բեռ դնելու՝ զինծառայողների համար փոքրիկ արտոնություն սահմանել: Իսկ արտոնությունը մեր բոլորի անդորրն ու սահմանի անվտանգությունը հսկող տղաներին բժշկական առաջնահերթություն տալուն է վարաբերում:

    «Չկա առաջնահերթություն, ստացվում է՝ պետությունը որևէ երաշխիք առաջնահերթության մասով չի տալիս զինծառայողին: Օրենքի նպատակը զինծառայողների համար մոտիվացիա ապահովելն է, որպեսզի նրանք իրենց առավել պաշտպանված զգան պետության կողմից, զգան, որ ուշադրության կենտրոնում են: Ինչպես նաև զինծառայության գրավչության բարձրացմանն է ուղղված այս նախագիծը»,- հավելում է Թ. Թովմասյանը:

    Նկատենք, որ Թովմասյանի բարձրաձայնած նույն մտահագությունները նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաոյանն է արաձանագրել: Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ ներկայացրեց ՄԻՊ-ի ներկայացուցիչ Համլետ Հարությունյանը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս