06:40:56 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եգիպտոսում երկու նոր զբոսաշրջային քաղաքների բացում են նախատեսում

    01:05 15 Սեպտեմբեր 2021

    Առաջիկա ամիսներին Եգիպտոսում երկու նոր զբոսաշրջային քաղաք կհայտնվի: Այս մասին «Իզվեստիա» թերթի հետ հարցազրույցում հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության եւ հնությունների նախարար Խալեդ ալ-Անանին:

    «Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում նախատեսում ենք երկու բոլորովին նոր զբոսաշրջային քաղաքների բացում: Դրանցից մեկը կլինի հյուսիսում՝ Կահիրեից մոտ 100 կմ հեռավորության վրա, ավելի մոտ Կարմիր ծովին: Կոչվելու է Ալ-Գալյալյա: Դրանից մի քանի ամիս անց Միջերկրական ծովի ափին՝ Ալեքսանդրիայից ոչ հեռու, նոր քաղաք կբացենք, որը կկոչվի Ալ-Ալամին», - պատմել է Խալեդ ալ-Անանին:  

    Նա նաեւ վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում դեպի երկիր ավիատոմսերի արժեքը չի փոխվի՝ շեշտելով, որ Եգիպտոսի իշխանությունները շարունակում են աջակցել այլ պետություններից ժամանող ինքնաթիռներին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս