- «Դիմադրության» հանրահավաքը մեկնարկում է. պահանջը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը.Ուղիղ
- Ակցիա մետրոյում. Գնացքներին ու պատերին փակցրեցին Արցախի դրոշներ
- Արմեն Փամբուխչյանն ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին
- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
- Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը
- «Սյունիքը մեծ ներուժ ունի». Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
- Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
- Տարոն Մանուկյանի կուրսընկերները գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել նրան
- ՀՀ ՄԻՊ-ը տեսակապի միջոցով հանդիպել է Վրաստանի հանրային պաշտպան հետ
- Ծեծել-ջարդելու հրահանգը տալիս է անձամբ վարչապետ կոչեցյալը, ասում է՝ ծեծեք, ջարդեք. Ավետիք Իշխանյան
Մովսես Գորգիսյան․ այսօր ազգային հերոսի մահվան 32-րդ տարելիցն է
12:36 19 Հունվար 2022Այսօր ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը մահվան 25-րդ տարելիցն է:
Մովսես Գորգիսյանը Արցախյան ազատամարտի առաջին մարտիկներից մեկն էր, ինչպես նաև առաջին զոհերից: Նա զոհվեց 1990 թ․հունվարի 19-ին Երասխի պաշտպանության ժամանակ:
ԱԻՄ-ի անդամ Մովսես Գորգիսյանն առաջինն էր, որ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում ծածանեց եռագույնը, ինչն այդ ժամանակ շատ համարձակ քայլ էր, շատերն անգամ չգիտեին, թե ինչ է եռագույնը: Նա ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը: որպես ապագա ազգային բանակի հիմք։
Մովսես Գորգիսյանը հայտնի արտահայտություններից էին. «Սուգաը հավերժ է, եթե չկա պայքար», «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»:
Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին: 1984 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։
Բնածին տաղանդը և արվեստագետի իր կոչումը նրան խոստումնալից ապագա էին կանխորոշում: 1984թ. Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Ոսկին և հողը» գեղարվեստական ֆիլմում խաղացել է Սանթուրի դերը (կինոռեժիսոր Արման Մանարյան): 1986-87թթ. Գորիսի դրամատիկական թատրոնում խաղացել է մի շարք ներկայացումներում, բեմադրել Արամ-Աշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» պիեսը: 1987թ. ԱՄԿ 5 նվիրյալների հետ հիմնել է Ազգային Ինքնորոշում Միավորումը (ԱԻՄ), որն անցել է բացահայտ քաղաքական պայքարի` հանուն անկախության, հանուն Հայաստանի պետականության վերականգնման:
1988-90թթ. խմբագրել և հրատարակել է «Հրապարակայնություն», այնուհետև` «Հայրենիք» քաղաքական ամսագրերը, հայ ազատամարտին նվիրված մի շարք գրքույկներ: Ի պաշտպանություն ձերբակալված Ղարաբաղ կոմիտեի և արտաքսված Պարույր Հայրիկյանի, Գորգիսյանը հրատարակել է «Մեղադրվում են» և «Ազատության ասպետը» ժողովածուները: Բացահայտ և անզիջում քաղաքական գործունեության համար մշտապես հետապնդվել է և 6 անգամ ձերբակալվել:
1990թ. հունվարի 18-ին լուր է ստացվել, որ իրավիճակը կտրուկ սրվել է Արարատի շրջանի Նախիջևանի սահմանամերձ գոտում: Ադրբեջանական զինյալները շրջակա բարձունքից անընդմեջ գնդակոծել են հայկական բնակավայրերը: Խաղաղ բնակչության մեջ եղել են զոհեր ու վիրավորներ: Ինքնապաշտպանական ջոկատները շտապել են Երասխավան: Մովսես Գորգիսյանը ևս մեկնել է:
Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվել մեծ քանակությամբ զինամթերք։ Գորգիսյանը ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են: Վերադարձի ճանապարհին դավադիր գնդակը դիպել է նրան: Մովսես Գորգիսյանն ընդամենը 28 տարեկան էր:
Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսը հուղարկավորվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում:
1996թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար «Անկախության բանակ» ջոկատի հրամանատար, ազգային գործիչ Մովսես Գորգիսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի Հանրապետության «Ազգային Հերոս» բարձրագույն կոչումը:
Լրահոս
- Արմեն Փամբուխչյանն ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին 19:43 24 Մայիս 2022
- «Սյունիքը մեծ ներուժ ունի». Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ 19:32 24 Մայիս 2022
- Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում 19:21 24 Մայիս 2022
- ՀՀ ՄԻՊ-ը տեսակապի միջոցով հանդիպել է Վրաստանի հանրային պաշտպան հետ 19:10 24 Մայիս 2022
- «Դիմադրության» հանրահավաքը մեկնարկում է. պահանջը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը.Ուղիղ 19:08 24 Մայիս 2022
- Ակցիա մետրոյում. Գնացքներին ու պատերին փակցրեցին Արցախի դրոշներ 19:01 24 Մայիս 2022
- Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը 18:54 24 Մայիս 2022
- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ 18:43 24 Մայիս 2022
- Տարոն Մանուկյանի կուրսընկերները գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել նրան 18:32 24 Մայիս 2022
- Ծեծել-ջարդելու հրահանգը տալիս է անձամբ վարչապետ կոչեցյալը, ասում է՝ ծեծեք, ջարդեք. Ավետիք Իշխանյան 18:21 24 Մայիս 2022
- Իրանցու «Սկանիա» բեռնատարը խուզարկել են. հայտնաբերվել է 930 գրամ «հերոին» և 1005 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ 18:10 24 Մայիս 2022
- «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են «Արթիկ» ՔԿՀ, տեսակցել ազատազրկված իրենց ընկերներին 17:58 24 Մայիս 2022
- Հայաստանում բարձր գնաճային միջավայրը կպահպանվի. ԿԲ 17:47 24 Մայիս 2022
- Պետք է պարտավորեցնել «Վեոլիա ջուր»-ին կատարել պայմանագիրը կամ մտածել դրա լուծման մասին. «Իմ քայլը» 17:36 24 Մայիս 2022
- ԱԺ-ում քննարկվում է ԿԲ անցած տարվա գործունեության տարեկան հաշվետվությունը 17:25 24 Մայիս 2022
- Արցախի փրկությունը պետք է սկսվի բուն Արցախից, իսկ նման ակտիվության անհրաժեշտություն չկա՞ Արցախում. Գեղամ Բաղդասարյան 17:14 24 Մայիս 2022
- Երեւանում նոր ավտոբուսների վարորդներին հանձնարարվում է գումար շորթել քաղաքից․ «Իմ քայլը» 17:02 24 Մայիս 2022
- Ավարտվել են Արցախի 2021-ի պետական բյուջեի կատարողականների քննարկումներն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում 16:51 24 Մայիս 2022
- ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը կանցկացվի 2022 թ. չորրորդ եռամսյակում՝ Հայաստանում 16:40 24 Մայիս 2022
- Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ավետիք Չալաբյան 16:29 24 Մայիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
19:08 24 Մայիս 2022 «Դիմադրության» հանրահավաքը մեկնարկում է. պահանջը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը.Ուղիղ «Դիմադրության» հանրահավաքը մեկնարկում է. պահանջը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը.Ուղիղ
-
19:01 24 Մայիս 2022 Ակցիա մետրոյում. Գնացքներին ու պատերին փակցրեցին Արցախի դրոշներ Ակցիա մետրոյում. Գնացքներին ու պատերին փակցրեցին Արցախի դրոշներ
-
19:43 24 Մայիս 2022 Արմեն Փամբուխչյանն ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին ԱԻՆ-ից հայտնում են, որ նախարար Փամբուխչյանը կարևորել է Արցախի գործընկերոջ հետ նման ձևաչափով հանդիպումները և հույս հայտնել, որ այն կծառայի երկու նախարարությունների միջև ավելի սերտ փոխգործակցությանը:
Քաղաքականություն
-
16:29 24 Մայիս 2022 Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ավետիք Չալաբյան Այսերեք փոփոխությունների ապահովմանպայմաններում Հայաստանը կվերականգնի իր կշիռը, կկարողանա նորից վստահ դիրքերից խոսել իր ոխերիմ հարևանների հետ և հետևողականորեն առաջ մղել իր ազգային շահերը։
-
13:59 24 Մայիս 2022 Հալալ է ձեր կամքին, վճռականությանը․ Իշխան Սաղաթելյանն ամփոփեց առավոտյան ակցիաները և նշեց անելիքը Մի բան հստակ է՝ այն պետական կառույցները, որոնք չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը, դրանց գործունեությունը պետք է արգելափակել, խոչընդոտել և դրանով ցույց տալ ժողովրդի կամքը և հասնել ամբողջական երկիշխանության
-
13:40 24 Մայիս 2022 Սուրբ Աթոռը մտադիր է առավել ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: