03:39:27 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Օրվա իշխանությունը վաղուց համաձայնությում է տվել Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն և իրենց համար միջազգային հանրությունը ընդամենը Թուրքիան է և Ադրբեջանը.Արսեն Բաբայան

    18:21 22 Մայիս 2022

    Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե միջազգային հանրությունն իրենից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի շուրջ մեր պահանջների նշաձողը: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը․

    «Առաջարկում եմ քննարկենք և հասկանանք, թե միջազգային հանրությունն իրականում ովքեր են և իրականում ինչ են ասել:

    Այսպես, մեզ համար, բանակցությունների ֆորմատի հաշվառմամն, միջազգային հանրություն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ պետությունները, դրանք են՝ Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

    ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրորվը դեռևս հունավարի 14-ին է հայտնել, որ դեմարկացիան և դելիմիտացիան չի լուծում Ացախի կարգավիճակի հարցը, որ կարգավիճակի համար սպասվում են դժվար բանակցություններ:

    Նիկոլ Փաշինյանի քննարկվող հայտարարությունից հետո ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան էլ հայտնել է, որ Արցախի կարգավիճակի հարցը կողմերի համար շարունակվում է մնալ բանակցային բարդ օրակարգ և ՌԴ-ն ունի այդ բանակցություններում կողմերին աջակցելու առաքելություն:

    Դրան հաջորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը, որից լայն քննարկման առարկա դարձավ 2018-ի ընտրություններով և 2021-ի արտահերթ ընտրություններով ժողովրդավարության մասին գովեստի խոսքերը: Սակայն դեսպանի հայտարարության մեջ կար շատ ավելի կարևոր ձևակերպում, ըստ որի ԱՄՆ-ն գտնում է, որ Արցախի բնակչության որոշումը պետք է լինի կարգավիճակի առանցքային նշանակությունը և այդ որոշումը հենված է ինքնորոշման իրավունքի միջազգային չափանիշների վրա:

    Ինչպես գիտեք ՀՀ օրվա իշխանությունը վաղուց մոռացության է մատնում ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, որը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ կոնֆլիկտի լուծման հիմնարար երեք սկզբունքների շարքում: Այլ կերպ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տևական ժամանակ է միջազգային չափանիշ ունեցող ազգերի ինքնորոշման իրավունքի փոխարեն խոսում է անվտանգ ապրելու իրավունքից և Արցախում ինչ-որ նվազ կարգավիճակ ստանալու մասին, օրինակ՝ մշակութային անկախությամբ բնակչության իրավունքների պաշտպանության մասին: Նույնն է թե՝ Ֆրանսիայում ապրող հայերի իրավունքների պաշտպանությունը:

    Փաստացի ԱՄՆ-ն ու ՌԴ-ն իրենց պաշտոնական հայտարարություններով պնդում են, որ չեն պահանջել որևէ նշաձողի իջեցում:

    Այստեղից էլ ակնհայտ է դառնում, որ օրվա իշխանությունը վաղուց համաձայնությում է տվել Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն և իրենց համար միջազգային հանրությունը ընդամենը Թուրքիան է և Ադրբեջանը»,- գրել է Բաբայանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ