06:17:48 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանում անհնազանդության ակցիաներ էին, ոստիկանությունը բերման ենթարկեց ցուցարարներին (տեսանյութ)

    12:52 16 Մայիս 2022

    Այսօր՝ մայիսի 16-ին, առավոտյան ժամը 08:00-ին հինգ վայրից մեկնարկել են ընդդիմության ավտոերթերը։ Ինչպես հայտնել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ավտոերթերը մեկնարկել են Աշտարակի խճուղուց, Արտաշատի խճուղուց, Երևան-Աբովյան մայրուղուց, Արգավանդի խճուղուց և Արինբերդի խճուղուց։

    News.am-ի փոխանցմամբ՝ «Դիմադրության» շարժման Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը փակել են ոստիկանության աշխատակիցներ: Ավտոերթի մասնակիցնեի եւ ոստիկանության աշխատակցի միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ: Ավտոերթի մասնակիցներն են փակեցին հանդիպակաց երթեւեկությունը:

    «Դուք դրդում եք, որ մենք հանդիպակացը փակենք, դուք հրահանգ եք ստացել, որ երթի դեմն առնեք, բայց մեր դեմը փակ ճամփաներ չեն լինելու, մայոր ջան: Հեսա կբացվի, կտեսնեք: Դուք ոչ պրոֆեսիոնալ եք աշխատում,»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

     

    Ոստիկանության աշխատակիցն արձագանքեց. «Դու մի որոշի՝ ես ինչ աշխատանք եմ իրականացնում»: Նա նաեւ տեղեկացրեց, որ դիմացը վթար կա, դրա համար են փակել, որոշ ամանակ անց երթը շարունակվեց:

    Որոշ ժամանակ անց ճանապարհը բացվեց եւ ավտոերթը շարունակվեց:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ