14:35:18 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ ՄԻՊ-ը Վաշինգտոնի «Սուրբ Աստուածածին» եկեղեցում հանդիպել է հայ համայնքի հետ

    11:03 20 Հունիս 2022

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 19-ին Վաշինգտոնի «Սուրբ Աստուածածին» Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում (St Mary Armenian Apostolic Church) մասնակցել է կիրակնօրյա Պատարագին, այնուհետև տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի հետ։

    Քրիստիննե Գրիգորյանը հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է Պաշտպանի առաջնահերթությունները, քննարկվել են տարբեր մարտահրավերներ, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչները Պաշտպանին են ուղղել իրենց հարցերը։

    Պաշտպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնի «Սուրբ Աստվածածին» Հայ Առաքելական Եկեղեցուն և հայ համայնքի ներկայացուցիչներին ջերմ ընդունելության և քննարկմանը միանալու համար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս