17:39:24 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեքենայից դրամապանակներ ու անձնագիր էր գողացել

    17:48 25 Հոկտեմբեր 2021

    Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները Սևանի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա երիտասարդի:

    Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են երեք դրամապանակ և անձնագիր: Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն, որ դրանք գողացել է Սևանի փողոցում կայանված «Օպել» մակնիշի մեքենայից:

    Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում:

    Գողոնն առգրավվել է:

    Նախապատրաստվում են նյութեր:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս