12:26:57 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում դրական դիրքորոշում է ցուցաբերում. Չավուշօղլու

    01:16 31 Հունվար 2023

    Ֆինլանդիան այժմ դրական դիրքորոշում է ցուցաբերում Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության գործընթացում, ի տարբերություն Շվեդիայի՝ սադրանքներ չեն նկատվել, կարծում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

    «Մենք ամենասկզբից էլ ասում էինք, որ Ֆինլանդիայի հետ քիչ խնդիրներ ունենք։ Բայց երկու երկրները, այդ թվում ՆԱՏՕ-ն, դաշինքի մի շարք անդամներ հայտարարել են այդ երկրների (Ֆինլանդիայի եւ Շվեդիայի) անդամակցության զուգահեռ գործընթացի մասին»,- ասել է Չավուշօղլուն։

    Նրա խոսքով՝ ստորագրվել է եռակողմ հուշագիր։

    «Այդ օրվանից Ֆինլանդիան դրական հայտարարություններ է արել, սպառազինության մատակարարումների սահմանափակումների հարցում դրական քայլեր են կատարվել», նշել է Չավուշօղլուն:

    ՆԱՏՕ-ին անդամակցության հետ կապված իրավիճակին Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Անկարայում պորտուգալացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս