11:05:00 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Փաստ». ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. սա կապված է Տիգրան Խաչատրյանի փոխվարչապետ նշանակվելու հետ

    09:46 4 Փետրվար 2023

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին տեղեկություններ ենք ստանում, որ տեղական ինքնակառավարման մարմիններում, նաև մարզպետարաններում բավականին դժգոհություններ կան: Ճիշտ է, դրանք առայժմ բավականին «խուլ» են, բայց այնքան թույլ չեն, որ նկատելի չլինեն:

    Ի թիվս մի շարք այլ խնդիրների, դժգոհությունները հիմնականում կապված են նրա հետ, որ «ստուգումներից աչք չեն բացում», «ով տեղից վեր է կենում, ստուգումներ է նախաձեռնում»։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում ևս նոր ստուգումներ են սպասվում, որոնք հատկապես խոշորացված համայնքներում բավականին ծավալուն կլինեն:

    Կան տեղեկություններ, որ սա կապված է Տիգրան Խաչատրյանի փոխվարչապետ նշանակվելու հետ։ Բանն այն է, որ նա կոորդինացնում է «մարզային բլոկը», և, ինչպես հայտնում է թերթի կառավարական աղբյուրը, այդքան էլ հարթ չեն նրա և մարզպետների մեծ մասի հարաբերությունները։

    Ըստ տեղեկությունների, նոր ստուգումները լինելու են հենց նորանշանակ փոխվարչապետի «խոշորացույցի» ներքո, ինչը հնարավորություն կտա նրան՝ ՏԻՄ-երի վրա իր ազդեցությունն ամրապնդել»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս