16:56:32 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանների կողմից զոհվածների ծնողների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

    21:14 23 Սեպտեմբեր 2022

    Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողներին քաշքշելով բերման ենթարկելու վերաբերյալ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

    Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բենի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ իրենց որդիների մահվան մեղավորը չի կարող մուտք գործել «Եռաբլուր»։

    Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, թեեւ տեսանյութերում պարզ երեւում է, որ ոստիկանները որեւէ պահանջ չեն ներկայացրել, նախ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել հայրերին, ապա նաեւ՝ մայրերին։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից հինգը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

    Նկատենք, որ քրեական վարույթներ նախաձեռնվել են նաեւ մայիս-հունիս ամիսներին Երեւանում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից կիրառված բռնության դեպքերի առթիվ, բայց առ այս պահը որեւէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։ Քննչական մարմինները, կարծես ստանձնել են, դրանք կոծկելու դերը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս