- Էրդողանը հայտարարել է նոր նախագահական ժամկետի համար առաջադրվելու իր իրավունքի մասին
- Շահումյան գյուղից Խոր-Վիրապ տանող ճանապարհին բախվել է 7 ավտոմեքենա
- 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ` Իրանում, ցնցումները զգացվել են ՀՀ մարզերում և Երևանում
- Կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները և տուրք չտալ վճարումներից ազատվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին. Արցախի տեղեկատվական շտաբ
- Kia Sorento-ն Երևանի քննչական վարչության դիմաց բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ. shamshyan.com
- Եթե հաջողվի ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից, այստեղ ԱՄՆ շահերը կարող է սպասարկել Թուրքիան. Սուրեն Սարգսյան
- Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` դիագնոզ է. պատգամավոր
- Հայաստանի տարբեր շրջաններում ձյուն է տեղում
- Սերժ Սարգսյանը էքսկլյուզիվ արխիվային տեսանյութ է հրապարակել
- Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները. Տեղեկատվական շտաբ
Սոցիալիստական Ինտերնացիոնալի կոնգրեսն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել
13:08 28 Նոյեմբեր 2022Նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում անցկացվեց Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի նիստը և կոնգրեսը, որին մասնակցում էին շուրջ 80 երկրների մոտ 400 պատվիրակներ։ 1907 թվականից Սոցիալիստական Ինտերնացիոնալին անդամակցող ՀՅ Դաշնակցության պատվիրակության կազմում էին Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգմավոր Դավիթ Իշխանյանը, Երիտասարդ սոցիալիստների միջազգային միության փոխնախագահ Սարինե Աբրահամյանը և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
Խորհրդի նիստը և կոնգրեսը Սոցիալիստական Ինտերնացիոնալի կարևոր քաղաքական իրադարձություններն են, երբ ընտրվում է կազմակերպության ղեկավարություն և ճշտվում առաջիկա չորս տարիների հիմնական քաղաքական առաջնահերթությունները։ Այս նստաշրջանի արդյունքում կազմակերպության նախագահ ընտրվեց Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, իսկ գլխավոր քարտուղար` Գանայի Ազգային դեմոկրատական կոնգրեսը ներկայացնող Բենեդիկտա Լասին։ ՀՅ Դաշնակցության Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը վերընտրվեց որպես կազմակերպության փոխնախագահ։
ՀՅ Դաշնակցությունը նախապես ներկայացրել էր Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև, ինչը կոնգրեսի կողմից ընդունվեց նոյեմբերի 27-ին։
«Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության վերաբերյալ» բանաձևով Սոցիալիստական Ինտերնացիոնալը, հաշվի առնելով 2021թ․ մայիսից Հայաստանի տարածքում ադրբեջանական ռազմական գործողությունները, մասնավորապես քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի նկատմամբ, կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից։ Բանաձևով նաև դատապարտվում է որևէ երրորդ կողմի մասնակցությունը հակամարտությանը։
Սոցիալիստական ինտերնացիոնալը նաև դատապարտել է հայ ռազմագերիների կալանավորումներն ու կտտանքները՝ պահանջելով գերիների ու պահվող անձանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակում։
Կոնգրեսն ըստ էության ընդունել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, արձանագրել է՝ Սոցիալիստական Ինտերնացիոնալը տևական ժամանակ ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման գործընթացում, և որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Սոցիալիստական Ինտերնացիոնալը կարևոր է համարել Ղարաբաղյան հակամարտության լուծումը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ և մի անգամ ևս կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին ու առհասարակ միջազգային հանրությանը՝ շարունակել ջանքերը առարկայական բանակցությունների համար։
Կոնգրեսը նաև ընդունել է մի շարք այլ բանաձևեր՝ համերաշխություն հայտնելով աշխարհի տարբեր անկյուններում հակամարտությունների զոհ դարձող կողմերին։
ՀՅԴ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանության և ՀՅ Դաշնակցության արտաքին հարաբերությունների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ։ Նոյեմբերի 26-ին ՀՅԴ պատվիրակությունը հանդիպում և մտքերի փոխանակություն է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ Հանդիպման ավարտին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը:
ՀՅ Դաշնակցությունը, արտաքին քաղաքականության իր ողջ հնարավորություններով, այսուհետ ևս շարունակելու է Հայաստանի և Արցախի հանրապետությունների շահերի միջազգային պաշտպանությանն ուղղված աշխատանքները։
Լրահոս
- Տոնգայի հրաբխի ժայթքումը կբարձրացնի գլոբալ ջերմաստիճանը 01:00 29 Հունվար 2023
- Երուսաղեմում սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ավելի քան 40 մարդ է ձերբակալվել․ Times of Israel 00:45 29 Հունվար 2023
- Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռների երկու օդաչուներին գտել են, երրորդին փնտրում են 00:26 29 Հունվար 2023
- Շահումյան գյուղից Խոր-Վիրապ տանող ճանապարհին բախվել է 7 ավտոմեքենա 00:00 29 Հունվար 2023
- Գվարդիոլան մեկնաբանել է Արսենալի նկատմամբ տոնած հաղթանակը 23:38 28 Հունվար 2023
- Էրդողանը հայտարարել է նոր նախագահական ժամկետի համար առաջադրվելու իր իրավունքի մասին 23:31 28 Հունվար 2023
- «Կոշկավոր կատուն. վերջին ցանկություն» ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 300 միլիոն դոլար 23:17 28 Հունվար 2023
- 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ` Իրանում, ցնցումները զգացվել են ՀՀ մարզերում և Երևանում 23:00 28 Հունվար 2023
- Կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները և տուրք չտալ վճարումներից ազատվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին. Արցախի տեղեկատվական շտաբ 22:46 28 Հունվար 2023
- Kia Sorento-ն Երևանի քննչական վարչության դիմաց բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ. shamshyan.com 22:20 28 Հունվար 2023
- Եթե հաջողվի ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից, այստեղ ԱՄՆ շահերը կարող է սպասարկել Թուրքիան. Սուրեն Սարգսյան 22:07 28 Հունվար 2023
- Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` դիագնոզ է. պատգամավոր 21:56 28 Հունվար 2023
- Հայաստանի տարբեր շրջաններում ձյուն է տեղում 21:45 28 Հունվար 2023
- Սերժ Սարգսյանը էքսկլյուզիվ արխիվային տեսանյութ է հրապարակել 21:34 28 Հունվար 2023
- Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները. Տեղեկատվական շտաբ 21:23 28 Հունվար 2023
- ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած 21:11 28 Հունվար 2023
- Բանակի օրվա կապակցությամբ ԲՀԿ քաղխորհրդի անդամներն այցելել են Եռաբլուր 21:00 28 Հունվար 2023
- Իրականում հասկանալի չէ ինչի է Սասուն Միքայելյանը անդադար ինքն իրեն հերքում 20:49 28 Հունվար 2023
- Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը 20:07 28 Հունվար 2023
- Զառիթափ գյուղում «VAZ-2121»-ն արգելափակվել է ցեխակույտում.դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն 19:56 28 Հունվար 2023
Փոխկապակցված նորություններ
-
23:31 28 Հունվար 2023 Էրդողանը հայտարարել է նոր նախագահական ժամկետի համար առաջադրվելու իր իրավունքի մասին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկրի հարավային Դենիզլի նահանգում հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ իրավական տեսանկյունից ինքը նախագահական նոր ժամկետի համար առաջադրվելու իրավունք ունի, հայտնում է TRT-ն։
-
19:21 28 Հունվար 2023 G7-ը դեմ չէ ԵՄ-ի կողմից Ռուսաստանից դիզվառելիքի գների սահմանաչափ սահմանելուն. Bloomberg G7-ը դեմ չէ ԵՄ-ի կողմից Ռուսաստանից դիզվառելիքի գների սահմանաչափ սահմանելուն. Bloomberg
-
17:50 28 Հունվար 2023 ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպությունների ներգրավմամբ, ձևավորվել է «Save Karabakh» կոալիցիան ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպությունների ներգրավմամբ, ձևավորվել է «Save Karabakh» կոալիցիան
Տնտեսություն
-
10:47 28 Հունվար 2023 Արցախի գազալցակայանները ժամը 10։30-ից մինչև 17:00 կվերսկսեն աշխատանքը Արցախի գազալցակայանները ժամը 10։30-ից մինչև 17:00 կվերսկսեն աշխատանքը
-
12:08 27 Հունվար 2023 Փորձ է արվել ՀՀ ներմուծել չհայտարարագրված բնական մուշտակներ Փորձ է արվել ՀՀ ներմուծել չհայտարարագրված բնական մուշտակներ
-
14:12 27 Հունվար 2023 Դիլիջանում մինչեւ մարտի 1-ը հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Դիլիջանում մինչեւ մարտի 1-ը հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ
Հասարակություն
-
00:00 29 Հունվար 2023 Շահումյան գյուղից Խոր-Վիրապ տանող ճանապարհին բախվել է 7 ավտոմեքենա Հունվարի 28-ին` ժամը 19:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղից Խոր-Վիրապ տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
-
23:00 28 Հունվար 2023 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ` Իրանում, ցնցումները զգացվել են ՀՀ մարզերում և Երևանում Այսօր՝ հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
-
22:46 28 Հունվար 2023 Կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները և տուրք չտալ վճարումներից ազատվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին. Արցախի տեղեկատվական շտաբ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում բնակչությանը կոչ է արվում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները և տուրք չտալ վճարումներից ազատվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին: