15:24:59 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լոռու մարզը նոր դատախազ ունի. Վարդապետյանի հրամանով՝ մարզի դատախազությունում համալիր ստուգում կիրականացվի

    18:32 30 Հունվար 2023

    Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023 թվականի հունվարի 30-ին երեք հրաման է ստորագրել:

    Առաջին հրամանով՝ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը փոխադրվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

    Երկրորդ հրամանով՝ ստեղծվել է հանձնախումբ՝ Լոռու մարզի դատախազությունում համալիր ստուգում իրականացնելու նպատակով:

    Գլխավոր դատախազի երրորդ հրամանով՝ Լոռու մարզի դատախազի պաշտոնին նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Շահբազյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից:  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս