12:38:43 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արարատ Միրզոյանը Փարիզ գործուղման է գնացել տիկնոջ հետ․ Yerevan.Today

    20:16 24 Նոյեմբեր 2021

    Yerevan.Today-ին հասած տեղեկության համաձայն՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինն օրեր առաջ ընդգրկված է եղել Միրզոյանի՝ Փարիզ և Բրյուսել կատարած աշխատանքային այցերի պատվիրակության կազմում: Ավելին` նախարարի կնոջ գերծանր ուղեբեռի պատճառով օդանավակայանում հայկական պատվիրակությունը խիստ ամոթալի վիճակում է հայտնվել:

    Ըստ աղբյուրի` Միրզոյանի կնոջ ուղեբեռը ավիատոմսով նախատեսվածից շատ ավելի ծանր է եղել, ու որպեսզի լրացուցիչ քաշի համար Արարատ Միրզոյանն իր գրպանից չվճարի՝ պատվիրակությունից կապ են հաստատել Երևան, ու նախարարության աշխատակազմին  հանձնարարվել է լրացուցիչ փաստաթղթավորում անել ու «լուծել նաև նախարարի կնոջ բագաժի քաշի ֆինանսական խնդիրը»:

    Կայքը նշում է, որ կապ են հաստատել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի հետ և խնդրել`  հերքել կամ հաստատել տեղեկությունը:

    «Չհերքեց. փոխարենը պարզաբանումերի համար խոսնակը գրավոր հարցում պահանջեց: Ուղարկեցինք»,- գրում է Yerevan.Today-ը: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ