01:15:46 10°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիայում էժան հացի համար երկար հերթեր են գոյանում

    01:21 25 Հունվար 2022

    Չնայած վատ եղանակային պայմաններին և տեղացող ձյանը՝ Բուրսայում հերթեր են գոյանում էժան հացի վաճառակետերի դիմաց։ Այս մասին հայտնում է Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Թունջայ Օզքանը սոցցանցի իր էջում, գրում է ermenihaber.am-ը։

    Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է հացի համար գոյացած երկար հերթը և ընդգծել է՝ «Թուրքիան արժանի չէ նման տեսարանի»։

    Թունջայ Օզքանը կոչ է արել անմջապես արտահերթ ընտրություններ անցկացնել երկրում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս