11:21:34 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ոստիկանության նախկին պաշտոնյայի՝ Արշակ Հակոբյանի վերաբերյալ գործը մակագրվել է Վարդգես Սարգսյանին

    15:56 27 Մարտ 2023

    2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի եւ 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Բարձրագույն դատական խորհրդից։

    Նիստի օրվա եւ ժամի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

    Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել 18/04/2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով։

    Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Արշակ Հակոբյանը պաշտոնավարման ընթացքում ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաեւ զբաղվել կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի հետեւանքով թաքցրել եւ խեղաթյուրել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումն ու պատկանելությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք:

    Նշենք՝ Արշակ Հակոբյանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության պետն էր։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս