20:29:17 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ իր բերանով ասում է, որ հողատու է և չի սպասարկում ՀՀ-ի շահերը․ ՀՅԴ անդամ

    17:06 7 Հոկտեմբեր 2021

    «Այսօր մենք եկել էինք ՀՀ թիվ մեկ հողատուին ասեինք, որ Շուշիում այս 30 տարվա մեջ բազմաթիվ բաներ են կառուցվել, բազմաթիվ գործեր են արվել»․ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը:

     «Այն, ինչ ինքն է ներկայացնում, որ Շուշիում ոչ մի բան չի արվել, դա սուտ է և մանիպուլյացիա: Ընդամենը եկել էինք դա ասեինք: Չէինք եկել, որ հայհոյեինք կամ էլ Սյունյաց ողջույն փոխանցել Նիկոլ Փաշինյանին»,-ասաց Գոռ Սարգսյանը:

    Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից բարձրախոսով խոսելու համար բերման ենթարկված իրենց ընկերոջը, Գոռ Սարգսյանն ասաց, որ այդ հարցը հնարավորինս բարձրաձայնելու են, քանի որ սա բռնաճնշում է:

    «Սրանք կոնկրետ ճնշումներ են ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որոնք ուզում են իրենց խոսքը փոխանցել, իրենց ձայնը բարձրացնել: Ո՛չ փողոց էինք փակելու, ո՛չ ինչ-որ իրեր էինք շպրտելու կառավարության շենքի դիմաց: Մենք տալու էինք քաղաքական գնահատականներ: Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ խոսալուց ապացուցում է, իր բերանով ասում է, որ հողատու է և չի սպասարկում ՀՀ-ի շահերը»,-նշեց Գոռ Սարգսյանը:

    Ի դեպ, լրագրողների հետ զրույցից հետո ոստիկանները մոտեցան Գոռ Սարգսյանին և նրան ևս բերման ենթարկեցին:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս