12:22:45 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանում արցունքաբեր գազ են փչել «Քրեյզի» գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշտակել նրա մոտ եղած գումարը

    18:14 27 Սեպտեմբեր 2022

    Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Ղազախստանի քաղաքացի՝ 21-ամյա Ա. Ասլանովան ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 06։40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում անհայտ տղամարդը արցունքաբեր գազ է փչել իր դեմքին և բացահայտ հափշտակել ձեռքի դրամապանակը։

    Արդեն տեղում Ա. Ասլանովան ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ դրամապանակի մեջ եղել է 9000 ԱՄՆ դոլար, 220 հազար դրամ, ինչպես նաև անձնական փաստաթղթեր և բանկային քարտեր։

    Ոստիկանները պարզել են, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Թ-ն, նա ձերբակալվել է։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է հափշտակված գումարը, իսկ տուժած Ա. Ասլանովան «Քրեյզի» գիշերային ակումբի պարուհի է։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս