03:05:19 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այսօր անհնազանդության ակցիաներ եւ հանրահավաք չեն անցկացվի, կքննարկվեն բովանդակային հարցեր. Իշխան Սաղաթելյան

    10:59 22 Մայիս 2022

    Վաղը՝ մայիսի 22-ին, մենք երթ կամ հանրահավաք չենք անցկացնելու, օրը նվիրելու ենք բովանդակային  հարցերի քննարկմանը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում երթից հետո ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

    Նա ասաց, որ  կունենան տարբեր թեմաներով քննարկումներ, որոնց հրավիրված են քաղաքագետներ, մասնագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

    Երեկոյան տեղի կունենա մշակութային ծրագիր:

    Այսօր երեկոյան շարժման անդամները կհայտարարեն երկուշաբթի օրվա ծրագրի մասին:

    «Վաղը նաեւ հույս ունեմ, որ Բրյուսելում մոտիկից կողջունեն մեր հայրենադավ իշխանություններին»,-ասաց նա:

    Հիշեցնենք, որ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մյուս մարզերում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ