01:58:37 10°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պնդումը, որ Մանվել Գրիգորյանի ժառանգության գույքը ենթակա է բռնագանձման, դատախազության կողմից տոտալ ճնշում է. փաստաբան

    15:34 19 Հունվար 2022

    Մանվել Գրիգորյանի գույքի վրա տևական ժամանակ է, որ կալանք է դրված, նրա կինը և զավակները դատախազություն չեն հրավիրվել։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Լեւոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով լուրերին, ըստ որոնց Մանվել Գրիգորյանի կինը և զավակները հրավիրվել են դատախազություն, իսկ վերջինիս գույքի վրա կալանք է դրված։

    Նա, մասնավորապես, նշել է. «Ապօրինի գույքի բռնագանձման հայցը նախապատրաստվել և գրվել է օրենքի կոպտագույն խախտմամբ, խեղաթյուրված է գործի փաստական հանգամանքները, այն աղերս չունի ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ներպետական իրավունքի հետ, իրավազուրկ է և ենթակա մերժման։

    Մամուլում տեղ գտած իբր դատախազության կողմից արված այն իմպերատիվ հայտարարությունը, որ ժառանգության գույքը ենթակա է բռնագանձման, դիտում եմ դատախազության կողմից արդարադատությանն ուղղված տոտալ ճնշում, որն անթույլատրելի է։ Եթե դա դատախազության պաշտոնական հայտարարությունն է և ոչ մամուլի չափազանցված հայտարարությունը, ապա արձանագրում եմ՝ мечтать не вредно.

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ